ԿԸՀ-ն դիտորդներին է ներկայացրել ընտրությունների նախապատրաստական աշխատանքները
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրավիրել էր Եվրոպական միության, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Շվեդիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային դիտորդներին, որպեսզի ներկայացներ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը և ԿԸՀ կողմից իրականացված ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:
ԿԸՀ-ից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ցուցադրվել են սարքի միջոցով ընտրողների գրանցումն իրականացնելու գործընթացում տարբեր հնարավոր սցենարներ, ինչպես օրինակ, ընտրողի կողմից սխալ փաստաթուղթ ներկայացնելու, սխալ ընտրական տեղամաս ներկայանալու, ընտրողին ցուցակում չգտնելու և կրկնակի քվեարկության դեպքերը:
ԿԸՀ-ն ներկայացրել է նաև ընտրողների իրազեկման նպատակով թողարկված տպագիր և այլ նյութեր, այդ թվում՝ առաջին անգամ քվեարկող ընտրողների համար նախատեսված կրծքանշանը:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքը, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսանկարահանող և հատուկ ստեղծված կայքի միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնող տեսախցիկների աշխատանքը:
Եվրոպական միությունը, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը և Շվեդիան ֆինանսավորում են «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագիրը՝ օժանդակելու Հայաստանի իշխանություններին անցկացնել վստահելի և թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն դիտորդների ուշադրությունն է հրավիրում խտրական մոտեցման և ընտրական օրենսդրության կոպիտ խախտման վրա
- Ընտրակաշառքի հետ կապված դիտորդներն որևէ դեպք չեն արձանագրել. Սոնա Այվազյան
- ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդների ¼-ն աշխատելու է Երևանում
- Պետդուման դիտորդներ կուղարկի Հայաստան
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արտահերթ ընտրությունները կդիտարկի մոտ 300 հոգանոց դիտորդներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան