Հայ ձյուդոյիստները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 2019 թ. մրցաշրջանին
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հաշվետվությունը Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին են ներկայացրել ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը և տարբեր տարիքային խմբերի հավաքականների գլխավոր մարզիչները:
Հովհաննիսյանը խոսել է հայ ձյուդոյիստների 2018 թ. ընթացքում միջազգային մրցաշարերի մասնակցության մասին և տեղեկացրել, որ ֆեդերացիայի որդեգրած քաղաքականության համաձայն այդ առաջնություններին մասնակցել են միայն երկու առաջատար մարզիկներ՝ Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Խանջյանը, և որպես ձեռքբերում է նշել այն, որ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է 2018 թ. Եվրոպայի չեմպիոն:
Ֆեդերացիայի ներկայացուցիչները Գաբրիել Ղազարյանին տեղեկացրել են նաև, որ հայ ձյուդոյիստները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 2019 թ. տեղի ունենալիք մրցումներին, քանի որ դրանք վարկանշային են և լավ հնարավորություն են՝ 2020 թ. Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան