Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 5-ին Միլանում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Միլանում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտգործնախարարների խորհրդի բացման նախօրեին՝ այսօր, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպմանը նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ հայտարարության համաձայնեցում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախատեսում են Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն համաձայնեցնել. Զախարովա
- Մոգերինին ու Մնացականյանը մի շարք հարցեր են քննարկել
- Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
- Մնացականյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտգործերի նախարարների նիստին
- ԵՄ ներկայացուցիչ․ ԵՄ-ն ակնկալում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ բովանդակային բանակցություններ
- Բոլտոն․Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան