ՀՀ նախագահ. Գյումրիի երեխաներն ավելի լավ պայմանների են արժանի
Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում այցելել են Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն։ Այն Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնն է՝ հիմնադրված 1935 թվականին։ Թատրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը շրջել են թատրոնում, նրանց ներկայացվել են թատրոնի պատմությունն ու ստեղծագործական ուղին։ Նշվել է, որ երկարատև գործունեության ընթացքում տիկնիկային թատրոնը մասնակցել է բազմաթիվ փառատոնների` արժանանալով մեդալների, դիպլոմների ու պատվոգրերի:
Նախագահը և տիկին Սարգսյանը երեխաների հետ միասին դիտել են Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ Որսկանը» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը։
Ավարտից հետո հանրապետության նախագահը երեխաներին հորդորել է հեքիաթներ կարդալ ու սովորել և նվիրել է հեքիաթների գրքեր։
Նշելով, որ թատրոնն ունի հարուստ ավանդույթներ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիի երեխաներն ավելի լավ պայմանների են արժանի և ամեն ինչ պետք է անել, որ այս թատրոնն ավելի բարեկարգ վիճակում հյուրընկալի ևդաստիարակի երեխաներին։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ Գյումրիում կընդլայնվի բնական ներկերի արտադրությունը
- Հայաստան եկողը պետք է գա ու հին քաղաքը, մշակույթն այստե՛ղ տեսնի, այս քաղաքում. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում