Ժամանակն է հստակեցնելու բոլորի դիրքորոշումը Արցախի հարցում. «Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացված է կուսակցության դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ։
««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը համոզված է, որ նախկին ԼՂԻՄ-ի շրջակա 7 ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելը ոչ միայն չի լուծելու հակամարտությունը, ոչ միայն չի հաստատելու կայուն խաղաղություն տարածաշրջանում, այլ, ընդհակառակը, հանգեցնելու է լայնամասշտաբ և կործանարար պատերազմի:
Հետևաբար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը դեմ է որևէ պարագայում տարածք հանձնելու մոտեցմանը, որը նախատեսված է նաև այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մեջ:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ է անում հստակ դիրքորոշում հայտնել ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցի վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում և Կոտայքում մարդիկ մոտենում էին մեզ ու բողոքում, որ սկսվել է փող բաժանելու պրոցեսը. Գրիգորյան
- «Սասնա ծռեր»-ը միանում է ՔՈ ՍԴԿ-ի առաջարկած համաձայնագրին
- Մեկ ուժի վրա հիմնված քաղաքական համակարգը նման է միոտանի մարդու. «Սասնա Ծռեր»
- Մենք չենք մրցակցելու հեղափոխությանը մասնակից մյուս ուժերի հետ. Վարուժան Ավետիսյան
- Մենք մեր շանսերը շատ բարձր նք գնահատում. Գարեգին Չուգասզյան
- Այս օրերին շատ են փորձում մեր և Նիկոլ Փաշինյանենց միջև սեպ խրել. Սեֆիլյան
- Մեր ծրագիրը ևս վերաբերում է առաջիկա երկու տարիներին՝ ոչ ավելի. Չուգասզյան