Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչու է կանչվել ոստիկանություն
ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչու է կանչվել ոստիկանություն։ Ֆեյսբուքի իր էջում նա, մասնավորապես, գրել է.
«Սիրե՛լի ընկերներ
Շնորհակալ եմ բառի բուն իմաստով հազարավոր շնորհավորանքների համար: Ես դեռ շարունակում եմ անհատապես պատասխանել բոլորի նամակներին ու զանգերին: Անկեղծորեն զգացված եմ ընկերներիս, մտերիմներիս ու բազմաթիվ անծանոթ մարդկանց բարեմաղթանքներից ու ջերմ խոսքերից: Ես ձեր շնորհիվ ինձ հաղթանակած եմ զգում:
Հ.Գ. Ոստիկանություն էի հրավիրվել ինձ ուղղված սպառնալիքի վերաբերյալ տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ բացատրություն տալու: Ամեն ինչ նորմալ է: Քաղաքական ընթացքը շարունակվում է»: