Ոստիկանության պարզաբանումը՝ ՔՈ քարոզարշավը խոչընդոտելու հետ կապված
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առնչությամբ։
«Հայտնում ենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 16.40-ի սահմաններում, ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է զանգահարել հիշյալ կուսակցության անդամ Մարիամ Չախոյանը ու հայտնել, որ երբ նույն օրը իր կուսակից Ռոբերտ Դավթյանը քարոզչական թռուցիկներ էր բաժանում հիշյալ առևտրի կենտրոնի մոտ, իրենց է մոտեցել մի տղամարդ, խոչընդոտել, հորդորել է հեռանալ, փորձել է թռուցիկները ձեռքերից վերցնել, բայց ինքը թույլ չի տվել և պահանջել է ներկայանալ ու բջջային հեռախոսով նկարել է այդ ամենը: Տղամարդը բջջային հեռախոսը ձեռքից խլելէ, մտել առևտրի կենտրոն, նրանք նույնպես ներս են մտել և իրենց պահանջից հետո վերադարձրել է հեռախոսը, իսկ ներսում գտնվողները վիրավորել են իրենց: Մ.Չախոյանն ավելացրել է նաև, որ տեղի ունեցածին ականատես են եղել ոստիկանության երկու ծառայող, որոնք անգործություն են դրսևորել և չեն միջամտել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձը Ապարանի բնակիչ,1986 թ. ծնված Հայկ Կիրակոսյանն է, որը հրավիրվել է բաժին և բացատրություն տվել, որ չի խոչընդոտել նախընտրական քարոզարշավին, այլ չի ցանկացել, որ իրեն նկարահանեն, դրա համար էլ վերցրել է Մ.Չախոյանի հեռախոսը, որ իր հատվածը ջնջի, սակայն չկարողանալով ջնջել` հեռախոսը վերադարձրել է Մ.Չախոյանին:
Մ.Չախոյանը հրաժարվել է հաղորդում տալուց:
Հ.Կիրակոսյանը բաց է թողնվել:
Ոստիկանության ծառայողների ենթադրյալ անգործության վերաբերյալ Մ. Չախոյանի հայտարարության կապակցությամբ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
Նախապատրաստվում են նյութեր»,- հայտնում են ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան