Գաղտնալսումը մոնտաժված է, կան դրվագներ, որոնք կտրատված ու հանված են. Փաշինյան
«Սա հայտարարված պատերազմ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով ԱԱԾ տնօրենի և իր` գաղտնալսված հեռախոսազրույցին:
«Դա արվում է պարզ պատճառով. կոռումպացված համակարգը տեսնում է` իր շուրջ օղակը սեղմվում է, այն, ինչ խոստացել էինք, այդ խոստումը քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո և որևէ մեկը չի պլստալու: Բոլոր կոռումպացվածներին մենք հատ-հատ կանչելու ենք պատասխանատվության՝ ժողովրդի անունից և ժողովրդի մանդատով, քանի որ, ըստ էության, այս գաղտանլսումները հրապարակվում են իրենց և կոռումպացված համակարգի համար փրկության օղակ գտնելու համար: Ես նախկինում էլ ասել եմ, հիմա էլ շարունակում եմ պնդել, որ սա հայտարարված պատերազմ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և այս պատերազմը հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա կոչ արեց քաղաքացիների դեկտեմբերի 9-ին, անկախ եղանակային պայմաններից, եթե նույնիսկ բուք ու բորան, սելավ լինի, անպայման գնալ ընտրական ընտրատեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:
«Ուզում եմ հիշեցնել, որ սա վարչապետի ընտրություններ են առաջին հերթին: Ես հույս ունեմ ՀՀ քաղաքացիներից ստանալ ուժեղ մանդատ ՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, կոպեկ-կոպեկ վերադարձնելու ժողովրդից գողացվածը , և ի վերջո ջախջախից հակահարված հասցնելու ՀՀ-ի, ժողովրդի դեմ սանձազերծված այս պատերազմին»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 12-ին ԱԺ ամբիոնից անդրադարձել է գաղտնալսմանը և և այդ ելույթում կրկնակ շատ ինֆորմացիա է հաղորդել, քան կա հրապարակված գաղտնալսման նյութում:
«Գաղտնալսումը մոնտաժված է: Այնտեղ կան դրվագներ, որոնց մասին ես ԱԺ ելույթում պատմել եմ, և դրանք կտրատված ու հանված են: Այդ խոսակցությունից հանված են մասնավորապես այն դրվագները, երբ ԱԱԾ տնօրենն ինձ ասում է, որ դատավորը վախեցած է, ես էլ ասում եմ՝ ի՞նչ է նշանակում՝ դատավորը վախեցած է, ԱԱԾ-ն պարտավոր է ապահովել դատավորի անվտանգությունն ու անկախությունը, եթե չեք կարողանում պաշտպանել, ուրեմն սխալ եք ախատում», - նշեց նա:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց նաև, որ ԱԱԾ պետի և ՀՔԾ տնօրենի գործողությունները տեղավորվում են նրանց պաշտոնական գործառույթների շրջանակում:
Նա նաև հավելեց, որ երկու ժամից ուղիղ եթերում կլինի Հ1-ում, լինելու է աննախադեպ բանավեճ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան