Հրապարակվել է գաղտնալսված խոսակցության երկրորդ մասը
Յութուբում հրապարակվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ու ԱԱԾ պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները։
Հրապարակված ձայնագրության առաջին հատվածում խոսում են Վանեցյանն ու Փաշինյանը։
Վանեցյան-Պարոն վարչապետ, հիմա նայեք։ Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի, Սասունը։ Խաչատուրովին որ տանենք կալանքի, մի հատ մտածել ա պետք, ինքը ՕԴԿԲ-ի գլխավոր քարտուղարն է։ Ռուսների հետ կարծում եմ պրոմոխ ենք տալու, էլի։
Փաշինյան-Ե՞րբ։
Վանեցյան-Հիմա, հիմա ուզում ա տանի Սասունը։
Փաշինյան-Ըըըըըըը...
Վանեցյան-Նայեք, հիմա իրեն դեռ չենք հարցաքննել, կարանք հետաձգենք իրա հարցաքննությունը։ Քոչարյանին էսօր անենք, պրծնենք, հետաձգենք։
Փաշինյան-Հա, իրանը հետաձգեք, մինչև ես խոսամ։
Վանեցյան-Իրանը հետաձգենք էլի։
Փաշինյան-Չէ, պետք ա տեղյակ պահենք նախապես, որ խնդիր չլինի։ Իսկ մյուս մասով ի՞նչ կա։
Վանեցյան-Մյուս մասով Սասունի հետ խոսել եմ, ասում է, նորմալ ա, դատավորը զանգեց ինձ մի քիչ վախում ա, էդ կալանքը տա։ Ասեցի մի հատ էդ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա, որտեղ ես թույլ տեղ տեսնում, ու կասեմ։ Հիմա դատավորը նայում է, էդ էլ կզանգ տա կասի, պարոն վարչապետ։
Փաշինյան-Շատ լավ։ Դե էդ մյուս մասով թող հետաձգեն, մինչև ես... դե ես ըստեղ եմ, կակ ռազ կխոսեմ։ Ըտեղ նորմալ անցա՞վ հանդիպումը։
Վանեցյան-Շատ լավ, պարոն վարչապետ, շատ լավ։ Ես դե բանին հետաձգում եմ, բայց Քոչարյանին ձերբակալում ենք։
Փաշինյան-Հա, ես հեսա կխոսամ, շատ լավ։
Հաջորդ զանգ.
Փաշինյան-Արթուր, ես նիստի եմ, ի՞նչ կա։
Վանեցյան-Պարոն վարչապետ, ռուսները շատ ծանր են տանում Խաչատուրովի ձերբակալումը։ Եկել են համ ռազվեդկի, համ ՖՍԲ-ի ներկյացուցիչները, ասում են, ըտենց բան մի արեք։ Ասում են՝ գոնե ՕԴԿԲ-ից հանեք, մեծ ապտակ է ՕԴԿԲ-ին։ Ասում են՝ շատ ծանր կլինի։
Փաշինյան-Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, նորություն կա՞։
Վանեցյան-Քոչարյանի հետ կապված, դատարանում հըլը լսում են, հեսա կլինի։
Փաշինյան-Ո՞վ ա եկել որ, ի՞նչ ա ասում։
Վանեցյան-Պրեդստավիտելն ա եկել ՖՍԲ-ի, Հայաստանում երկու պաշտոնական ներկայացուցիչները, ասում են, դա մեծ ապտակ կլինի ՕԴԿԲ-ի հեղինակության վրա, ասում են՝ հանեք, հետ կանչեք, նոր ինչ ուզում եք, արեք։
Փաշինյան-Բա որ գնա, չգա էլ։
Վանեցյան-Դե չենք թողնի գնա, կպահենք։ Իրան կարգավիճակ տանք, մի բան անենք, բայց չձերբակալենք։ Ասում են, մեծ պրոբլեմ ա, էլի։
Փաշինյան-Լավ, մի հատ Սասունի հետ խոսա։
Վանեցյան-Լավ, եթե կարում ենք պահենք, ի՞նչ անեմ, չտանե՞մ կալանքի։ Պարոն վարչապետ, իսկականից պրոբլեմ ենք տալու էլի։ Ռուսների հետ շատ ծանր ա։ Ոնց որ հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բռնեն, նստցնեն։ Էդ կառույցի հեղինակությունն ա, էլի։
Փաշինյան-Լավ, հեսա մի քիչ հետո կզանգեմ։
Հրապարակված խոսակցության երկրորդ հատվածում խոսում են ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը։
Վանեցյան-Ընկեր, ռուսները շատ ծանր են տանում։
Ս. Խաչատրյան-Ծա՞նր են տանում։
Վանեցյան-Ընկեր, շատ ոռի։ Կարող ա ընենց պրոբլեմ տանք, ես նոր վարչապետին ասեցի, նորից իրանց հետախուզության պետն է ա զանգել, համ ՖՍԲ-ի դիրեկտորը։ Ասում են, էս ի՞նչ եք անում։
Ս. Խաչատրյան-Ի՞նչ անեմ, ասե՞մ, գրավ կիրառեն։
Վանեցյան-Գրավ թող կիրառեն, երևի թե, կամ ստորագրություն խափանման միջոցը ընտրեք։
Ս. Խաչատրյան-Ինձ թվում ա գրավը ճիշտ ա, ընկեր։ Գիտես խի՞։ Թող մեծ գրավ լինի, որպեսզի հիմնավոր կասկածին չկպնեն։ Բայց դե էդ էլ չեմ իմանում, ի՞նչ անեմ, դատավորին ասե՞մ։
Վանեցյան-Դատավորին ինչ պետք է, էդ կասենք, էդ չի հարցը։ Բայց մի հատ հասկանանք, ի՞նչ ենք անում։
Ս. Խաչատրյան-Ընկեր ըսենց ասեմ, մի հատ դու վարչապետի հետ խոսա էլի, որովհետև...
Վանեցյան-Վարչապետի հետ ես խոսացի, ինչ-որ նիստի էր, ասեց՝ ինձ կարևորը, որ ինքը չփախնի երկրից ու բան չլինի։
Ս. Խաչատրյան-Դե կարելի է Խաչատուրովին մեծ գրավով ազատել։
Վանեցյան-Մեծ գրավ էդի չի կարա վճարի, որտեղի՞ց է վճարելու։
Ս. Խաչատրյան-Դե մեծ, մեծ... 20 միլիո՞ն էլ չի կարա վճարի։
Վանեցյան-Իսկ ստորագրություն, եթե ընտրե՞ս։
Ս. Խաչատրյան-Ընկեր, ինքը դրսի մարդ է, դուրսն է աշխատում։ Գրավը ճիշտ ա ավելի։ Ստորագրություն եթե ընտրեմ, պիտի փակել, չթողնեմ դուրս գնա։
Վանեցյան- Իսկ միգուցե չթողնենք գնա՞։
Ս. Խաչատրյան-Դե վ պրինցիպի գրավի դեպքում էլ կարանք ասենք...
Վանեցյան-Լավ դու բան արա, թող ձգի...
Ս. Խաչատրյան-Ժամը երեքին է, ընկեր, ժամը երեքին է նիստը։
Վանեցյան-Ասա, թող հետաձգեն նիստը։
Ս. Խաչատրյան-Էլի՞ հետաձգեն։
Վանեցյան-Թող հետաձգեն, մի հատ վարչապետը թող էդ բանից դուրս գա, նիստի ա ինքը, թող դուրս գա, ես խոսացի, բայց ամեն դեպքում մի հատ էլ խոսանք, հասկանանք ինչ ենք անում։
Ս. Խաչատրյան-Հա մի հատ էլ խոսա, որովհետև վնաս չտանք։
Վանեցյան-Դե ես կասեմ, որ հետաձգեն նիստը, կամ դու ասա, նայի։
Ս. Խաչատրյան-Ուզում ես, դու ասա էլի։
Վանեցյան-Ես կասեմ հեսա։
Հաջորդ զանգ, խոսում են Փաշինյանն ու Վանեցյանը։
Փաշինյան-Մնացածը նորմա՞լ ա։
Վանեցյան-Մնացածը նորմալ ա։ Հեսա դատարանը վճիռը կկայացնի կալանավորման։
Փաշինյան-Լավ։
Վանեցյան-Մնացած սաղ հանգիստ ա։
Փաշինյան-Դու Շվեյցարիա՞ ես, թե Ռուսաստան։
Վանեցյան-Շվեյցարիա եմ, հիմա գնում եմ Ջորկաեֆի հետ հանդիպեմ ու թռնեմ Երևան։
Փաշինյան-Հա՞, արդեն հետ ես գալիս։
Վանեցյան-Հա։
Փաշինյան-Հա, լավ։
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառում, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսման գործով հարցաքննության հրավիրվի նաև ՀՀ վարչապետը. Կոստանյան
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան