Այս ամենը ես համարում եմ քաղաքական հետապնդում. Դավիթ Շահնազարյան
«Երեկ երեկոյան ժամը 21:45-ի սահմաններում զանգ ստացա, զանգողը ներկայացավ ԱԱԾ-ի սպա և ասաց, ինձ հանձնելու բան ունի։ Ես ասացի, որ գտնվում եմ Ցենտրալ սրճարանում, ասեցին հինգ րոպեից կգան, խնդրեցի՝ վկայականով։ Քիչ անց երկու երիտասարդ ներկայացան վկայականով, տվեցին մի թուղթ, ուր գրված էր, որ հրավիրվում եմ ԱԱԾ՝ այսօր առավոտյան ժամը 10-ին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ ինքը նշել է, որ ԱԱԾ կներկայանա 13:00-ին։
Այսօր իսկապես պատրաստվում էի գնալ, սակայն ինձ համար զարմանալի էր, որ ԱԱԾ-ն հրապարակեց այս ամենը։ Դրանից հետո անիմաստ է ժամանակ կորցնել գնալ այնտեղ։ Այս ամենը ես համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը տվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Եթե այլ իրավապահ կառույց լիներ, կամ կպատռեի այդ թուղթը, նման բան եղել է ՀՔԾ-ից օգոստոսի սկզբի ուղարկած թղթի հետ»,- ասաց նա։
Բանախոսը նկատեց, որ իրեն ներկայացված փաստաթղթում իշխանությունն իրավական գնահատական է տվել, իսկ ինքը քաղաքական գնահատականներ է տալիս և պատասխանատու է իր յուրաքանչյուր բառի համար։
Շահնազարյանը հարց ուղղեց՝ ինչո՞ւ վարչապետի պաշտոնակատարը վախեցավ և երեկ չեկավ իր հետ բանավեճի, չէ որ նա ցուցմունք տալու չէր գալիս։ Պատգամավորության թեկնածուն համոզմունք հայտնեց, որ գալու է ժամանակ, որ նա մեղադրյալի կարգավիճակով ցուցմունք է տալու։
«Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են և պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը։ Սա փորձ է վախեցնել այն մարդկանց, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին։ Ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել բացառապես ՀՀԿ-ի օգտին, որովհետև նա չի կարող քվեարկել իշխող ուժի օգտին, քանի որ յուրաքանչյուր քվե նրանց կլինի կրակոց Արցախի դեմ»,- ասաց պատգամավորության թեկնածուն։
Շահնազարյանը իրավապահ ուժերին կոչ արեց պետությունը պաշտպանել չարիքից, որ կոչվում է հեղափոխություն։
«Սրանից հետո նման թղթեր ինձ չուղարկեք, կուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել, կամ կալանքի օրդեր տալ։ Ինձ և հազարների երեսուն տարի առաջ ԿԳԲ-ն չկարողացավ կանգնեցնել։ Խորը շունչ քաշեք և խելքներդ գլուխներդ հավաքեք»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Շահնազարյանը ԱԱԾ չի գնա
- Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ
- Արցախի նկատմամբ զրո պատասխանատվություն ենք տեսնում. Դավիթ Շահնազարյան
- Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի
- Նիկոլ Փաշինյանի պատասխանը Դավիթ Շահնազարյանին
- Դավիթ Շահնազարյան. Այն, ինչ ասաց Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է
- Դավիթ Շահնազարյան. 30 տարվա ընթացքում այսքան բարենպաստ պայմաններ չեն եղել Ադրբեջանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին