ՍՈՒ-25-ի օդաչուներն ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել
Մարալիկում երեկ վթարի ենթարկված մարտական ինքնաթիռը մեկ օր առաջ ուսումնական թռիչքն ու կրակային վարժություն են կատարել։
«Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։ Սա մեկ օր առաջվա իրական կադրերն են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու տեղադրել տեսանյութը։
Հիշեցնենք, դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ. Արցախի նախագահ
- Արմեն Սարգսյանը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին ու ծառայակիցներին
- Զոհված օդաչուները կհուղարկավորվեն Եռաբլուրում
- Վթարի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է
- Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել ՍՈւ-25 ինքնաթիռի վթարի կապակցությամբ
- Սոնա Տռուզյան. Քննություն է տարվում՝ պարզելու ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները
- Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան