Նիկոլ Փաշինյանը երթևեկեց հանրային տրանսպորտով (լրացվում է)
14։28
Նիկոլ Փաշինյանը դռնեդուռ քարոզարշավ իրականացնելուց հետո երթևեկեց հանրային տրանսպորտով։ 54 համարի ավտոբուսում նա ուղևորներին իրենց բուկլետները բաժանեց, զրուցեց նրանց հետ։
Ուղևորները Փաշինյանին հարցրեցին, թե վերջապես ե՞րբ են «Գազել»-ից ազատվելու, նա անմիջապես զանգեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և հարցրեց. ««Պարոն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ ու մարդիկ հարցնում են՝ ե՞րբ «Գազել»-ներից կազատվենք: Ի՞նչ ասեմ»:
Հեռախոսազրույցի ավարտից հետո Փաշինյանն ուղևորներին տեղեկացրեց. «2-ից 4 տարի: «Էսքան տարի դիմացել ենք, մի քանի տարի էլ կդիմանանք»,- արձագանքեցին նրանք:
Նրանք դժգոհեցին նաև խցանումներից, որոնք անձրևոտ օրերին ու երեկոյան ժամերին մշտական բնույթ են կրում:
12:50
Փաշինյանը դռնեդուռ քարոզչություն է իրականացնում Երևանում
«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այս պահին դռնեդուռ քարոզչություն է իրականացնում Երևանում: Նա մարդկանց բնակարանների դռները թակում է, քաղաքացիներին բաժանում իրենց բուկլետները, զրուցում նրանց հետ:
12։11
«Ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում»
Հարցին, թե Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավորության թեկնածուներին ԱԱԾ-ով է սպառնում, նա նշեց. «Ընդհակառակը, ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում, քանի որ մեզ ասում են՝ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար: Եթե սա լռության մատնենք, պիտի ասեն՝ ուրեմն ծածկադմփոց են անում, ո՞ւր են նայում մեր իրավապահ մարմինները: Հիմա կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին, և դա պետք է անի ընտրություններից առաջ: Եթե պարզվի, որ մենք դավադրության մեջ ենք, ժողովուրդն էլ իմանա և մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի: Եթե պարզվի դա սուտ է, իմանանք, որ առնվազն ոմանք ստախոս են, ընդ որում՝ էժանագին»:
11։11
«Հայաստանը ոչ մի խնդրանքով ոչ մեկի չի դիմել»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս պահին քարոզարշավ է իրականացնում Մետրոպոլիտենում։ Նա կայարաններում, գնացքում գտնվողներին, այդ թվում օտարերկրացիներին, բաժանեց բուկլետներ, զրուցեց, լուսանկարվեց ցանկացողների հետ, մինչև հասավ Բարեկամություն կայարան։ Այստեղ մի քաղաքացի Փաշինյանին խորհուրդ տվեց գործել Ստալինի պես, վարչապետի պաշտոնակատարը ծիծաղով ընդունեց առաջարկը։
«Երիտասարդական» կայարանում նա պատասխանեց լրագրողների հարցերին։
Անդրադառնալով Ուշակովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով, Փաշինյանն արձագանքեց. «Արման Եղոյանն էլ ասել է, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես պատմել եմ լրագրողներին Արենի գյուղում։ Հայաստանը ոչ մի խնդրանքով ոչ մեկի չի դիմել։ Մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ է ՀԱՊԿ թեմայով բացատրություն պահանջել Բելառուսի նախագահից ԵԱՏՄ նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Իհարկե, տեսնենք, պիտի խոսենք մեր հարցերի մասին։ Բա հո չե՞նք հետաձգելու»:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գագաթաժողովը չի կայանա
- Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին