Գորբաչովը հրաժարվել է մասնակցել Բուշ-ավագի հուղարկավորությանը
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ներկա չի լինի ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի հուղարկավորությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Գորբաչով-հիմնադրամի ներկայացուցիչը։ Հիմնադրամում հրաժարվել են մանրամասնել այդ որոշման պատճառը։
Այս պահին անհայտ է, թե Ռուսաստանն ով է ներկայացնելու սգո միջոցառումներին։ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատնից չեն կարողացել պատասխանել այդ հարցին։
Հիշեցնենք, որ Ջորջ Բուշ-ավագը մահացել է 94 տարեկանում նոյեմբերի 30-ի գիշերը: ԱՄՆ 41-րդ նախագահի (1989-1993 թթ) հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը այցելել է Կապիտոլիում՝ հարգանքի տուրք մատուցելու Ջորջ Բուշ ավագին
- Ջորջ Բուշ-ավագի շունը հրաժեշտ է տալիս տիրոջը
- Ջորջ Բուշ-ավագը հուղարկավորվելու է Տեխասում գրադարանի տարածքում
- Մահացել է Ջորջ Բուշ-ավագը
- Սպանվել է Ջորջ Բուշ-ավագի սրտաբանը
- Ջորջ Բուշ ավագը՝ ԱՄՆ ամենաերկարակյաց նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան