«Լեսիկի» շնորհանդեսը Մինսկում
Բելառուսի մայրաղաքաք Մինսկում տեղի է ունեցել 2019թ. հունիսի 21-30- ը անցկացվելիք Եվրոպական երկրորդ խաղերի թալիսմանի շնորհանդեսը: Այդ առթիվ աշխատանքները սկսվել են դեռևս 2017թ:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ կազմկոմիտեն ստացել էր ավելի քան 2 հազար տարբերակ: Ընտրվել է ուրախ,խորամանկ և ընկերասեր կենդանի «Լեսիկ» աղվեսիկը: Այն խաղերի անբաժան մասն է լինելու և մրցումների բոլոր օրերին ուղեկցելու է մասնակիցներին:
«Լեսիկը» պատկերված է կանաչ, սև, դեղին,կապույտ և կարմիր գույներով, որոնք խորհրդանշում են զարգացում և ներդաշնակություն,կարգապահություն, վճռականություն, կենսունակություն, ուժ և ավյուն:
Շնորհանդեսի արարողությանը հրավիրված են եղել անվանի մարզիկներ, բարձրաստիճան հյուրեր, լրագրողներ, խաղերի գործընկերներ, մանկական հիմնարկների սաներ։
Խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձևի 23 մրցաձև: Չորս հազար մարզիկներ կպայքարեն մեդալի 200 հավաքածուի համար, իսկ 10 մարզաձևում կխաղարկվեն 2020թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղեր ուղեգրեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան