Քաղաքական 11:00 05/12/2018 Հայաստան

Սենատոր Մենենդեսը հետաձգում է Սենատի կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հաստատումը. Սասունյան

2018 թ. սեպտեմբերի 4-ին նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է արտաքին ծառայության աշխատակից Էրլ Լիցենբերգերի թեկնածությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որը պետք է փոխարինի ինը ամիս առաջ Բաքվից հեռացած դեսպան Ռոբերտ Սեկուտային։

2018 թ. հոկտեմբերի 4-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  Լիցենբերգերի հաստատման համար լսումներից մեկ ամիս առաջ, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մամուլի հաղորդագրություն տարածեց՝ կոչ անելով ամերիկահայ համայնքին, Հայաստանի բարեկամներին և իրավապաշտպաններին դիմել իրենց սենատորներին՝ մանրամասն ուսումնասիրելու Լիցենբերգերի թեկնածությունը։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը բացատրել է, որ «երբեք այսքան խիստ անհրաժեշտություն չի առաջացել հստակեցնելու Ալիևի վարչակարգի հետ ամերիկյան հարաբերությունների բնույթն ու շրջանակները։ Դեսպանի հաստատման գործընթացը մեծ հնարավորություն է ընձեռում Կոնգրեսի կողմից վերահսկողություն սահմանելու ԱՄՆ-Ադրբեջան ավելի ու ավելի մտահոգիչ երկկողմանի հարաբերությունների վրա, որը բնութագրվում է հայերի նկատմամբ աճող հարձակողականությամբ, այլակարծության ճնշման  խստացմամբ և ամերիկյան քաղաքական գործընթացները հմտորեն հակազդելու մեծապես ֆինանսավորված արշավով»։

Լիցենբերգերը նախկինում աշխատել է որպես ավագ մասնագետ Գերմանիայի Մարշալի հիմնադրամում, ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցչի տեղակալ, Բելգրադում (Սերբիա) Միացյալ Նահանգների դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ և Բիշքեկում (Ղրղզստան) Միացյալ Նահանգների դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ: Լիցենբերգերը բակալավրի աստիճան է ստացել Միդլբերի քոլեջից և մագիստրոսի աստիճան՝ Միացյալ Նահանգների ռազմական քոլեջից։ Նա խոսում է ֆրանսերեն, ռուսերեն, սերբերեն և բուլղարերեն։

2018 թ. հոկտեմբերի 4-ին, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, Լիցենբերգերը ենթարկվեց մանրակրկիտ հարցաքննության։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հաղորդել է, որ Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը, Լիցենբերգերին Ադրբեջանի անզուսպ ռազմավարությունների մասին ճնշելիս, անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ռազմատենչ հռետորաբանությանը և բռնության հաճախակի պոռթկումներին»։ Լիցենբերգերը պատասխանել է, որ ինքը կհորդորի Ադրբեջանի կառավարությանը հետ կանգնել այնպիսի վարքագծից, որը կխախտի Արցախյան հակամարտության շփման գիծը: Նա նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է երեք ուղղություններով՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք։

Բացի այդ, Լիցենբերգերը հղում է արել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, որը դատապարտում է «ցանկացած բռնություն և բռնության կիրառման ցանկացած սպառնալիք շփման գծում»՝ առանց Ադրբեջանի հարձակումների կոնկրետ վկայակոչման:

Լսումների ժամանակ սենատոր Մենենդեսը հետաքրքրվել է, թե արդյոք Ադրբեջանին զենքով ապահովելը պետք է սահմանափակվի նրա կողմից մարդու իրավունքների խախտումների հիման վրա: Ի պատասխան՝ Լիցենբերգերն ասել է, որ Պետդեպարտամենտը զգույշ կլինի, որպեսզի իր որոշումները չխոչընդոտեն Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը։ Նա նաև նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների կրթությանը հատկացվող մեծ ուշադրության մասին։

Լսումներից հետո սենատոր Մենենդեսը և Մասաչուսեթսից սենատոր Էդ Մարկին գրավոր հարցադրումներ են ներկայացրել Լիցենբերգերին։ Սենատոր Մենենդեսի խնդրանքով Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է Լիցենբերգերի առաջադրումը չճշտված ժամկետով։ Երկու սենատորները կարող են լրացուցիչ գրավոր հարցադրումներ անել թեկնածուին՝ կապված իրենց մտահոգությունների հետ՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից հոկտեմբերի վերջին Կովկաս կատարած այցի ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու առաջարկից հետո։

Լիցենբերգերը միակն էր 19 առաջադրված դեսպանների թեկնածուներից, որի հաստատումը հետաձգվեց, հավանաբար, մինչև հաջորդ տարի, երբ հանձնաժողովը կանցկացնի իր հաջորդ աշխատանքային հանդիպումը:

Հայ Դատի հանձնախմբից Համբարյանը ողջունել է Լիցենբերգերի նշանակման հետաձգումը, որը սենատորներին «հնարավորություն կտա ավելի մեծ ուշադրությամբ վերահսկել մեր երկրի բարդ երկկողմանի կապերը Ադրբեջանի հարձակողական և դաժան Ալիևի վարչակարգի հետ, հատկապես անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վիճելի առաջարկից հետո, որ ԱՄՆ-ը սկսելու է զենք վաճառել Բաքվին»։

Այնուհետև Համբարյանը պնդել է. «Մենք միանում ենք Սենատի մեր բարեկամներին, այս հարցում ավելի  հստակություն փնտրելու ուղղությամբ և, ընդհանուր առմամբ, վարչակազմի վարած քաղաքականության վերաբերյալ՝ Հայաստանի և Արցախի դեմ Ալիևի վատթարացող հարձակողականության, բոլոր հայերի նկատմամբ ատելության հրահրման, ամերիկյան օրենսդիրների առանց արդարացման սև ցուցակում ընդգրկման, Ռոյս-Էնգել խաղաղության առաջարկների խոչընդոտման, քաղաքացիական ինքնաթիռներին կրակելու սպառնալիքների, Ջուլֆայի գերեզմանոցի և այլ քրիստոնեական ժառանգության վայրերի ոչնչացման, և իհարկե, ներքին այլախոհների և էթնիկ-կրոնական փոքրամասնությունների դեմ նրա խիստ հալածանքների»։

Ադրբեջանի «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել է Բաքվում ԱՄՆ դեսպանի հաստատման հետաձգման մասին։ Զարմանալիորեն, «Թուրան»-ը ենթադրում է, որ նախագահ Թրամփը, օգտվելով դեկտեմբերին Սենատի նիստերի բացակայությունից, կարող է ընդմիջումային նշանակում կատարել, այսինքն՝ նախագահը կարող է Լիցենբերգերին Ադրբեջանում դեսպան նշանակել առանց Սենատի հաստատման։

Ընթերցողները կհիշեն, որ նախագահ Օբաման նման ընդմիջումային նշանակում կատարեց Մեթյու Բրայզայի դեպքում՝ նրան որպես դեսպան ուղարկելով Ադրբեջան, սենատոր Մենենդեսի կողմից նրա նշանակումը երկու անգամ արգելափակելուց հետո։ Բրայզան կարողացավ Բաքվում աշխատել միայն 12 ամիս, ստիպված վերադառնալով Վաշինգտոն՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից  իր թեկնածության հաստատման հրաժարման պատճառով։

Մեթյու Բրայզայի պարագայում, ամերիկահայ համայնքը բավարար հիմքեր ուներ նրա թեկնածությունը վիճարկելու համար, քանի որ նա բացահայտ կողմնակալություն ուներ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի՝ ի վնաս Հայաստանի։ Սակայն, Լիցենբերգերը, կարծես թե նման կողմնակալություններ չունի և նրա դեմ անձնական ոչինչ չկա։ Թեկնածուի հետաձգումը պարզապես միջոց է ապահովելու, որ նա պաշտպանելու է Ադրբեջանում մարդու իրավունքները և հորդորելու է Ալիևի վարչակարգին նվազեցնել ռազմատենչությունը Արցախյան հակամարտության հարցում: Լիցենբերգերի հաստատման հետաձգումը նաև ուղերձ է Ջոն Բոլթոնին, որ Սենատը չի ողջունում Ադրբեջանին զենք վաճառելու նրա առաջարկը։

Սենատում դեսպանի հաստատման ձգձգումը կծառայի որպես Ալիևի վարչակարգին նեղացնող լրացուցիչ մտադրություն՝ երկարաձգելով Բաքվում ԱՄՆ դեսպանի բացակայությունը և լարվածություն առաջացնելով Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}