Ռեյ Պարլոր. «Մխիթարյանը, Օբամեյանգը, Օզիլն ու մյուսները խնդիրներ կարող են ստեղծել ՄՅՈւ-ի հետ խաղում»
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» այսօր ուղիղ կեսգիշերին կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Դիմակայության մասին կարծիք է հայտնել Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «զինագործների» նախկին կիսապաշտպան Ռեյ Պարլորը:
«Ներկայումս մանկունյանցիների վրա մեծ ճնշում է գործադրվում, իսկ լոնդոնյան թիմն ունի այն ներուժը, որպեսզի մրցակցի համար լուրջ խնդիրներ ստեղծի: Խոսքը, իհարկե, Օբամեյանգի, Մխիթարյանի, Օզիլի, Լակազետի և Ռեմսիի մասին է:
«Օլդ Տրաֆորդն» այլևս նախկինի նման սարսափելի չէ թիմերի հետ, և դա ներկայումս շատ ակումբներ են հաշվի առնում և օգտնվում այդ հանգամանքից: Ըստ իս, Ունայ Էմերին և «Արսենալը» տեղյակ են այդ մասին և նույնպես այդպես են մտածում»,- ասել է Պարլորը: