Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախատեսում են Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն համաձայնեցնել. Զախարովա
Միլանում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտգործնախարարների խորհրդի բացման նախօրեին՝ այսօր, նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Համապատասխան հայտարարություն արդեն արվել է դեկտեմբերի 3-ին։ Հանդիպմանը նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ հայտարարության համաձայնեցում»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մոգերինին ու Մնացականյանը մի շարք հարցեր են քննարկել
- Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
- ԵՄ ներկայացուցիչ․ ԵՄ-ն ակնկալում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ բովանդակային բանակցություններ
- Բոլտոն․Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի
- ԱԳ նախարար․ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպում կլինի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փաստաթղթում
- Մոսկվան ողջունում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման դրական միտումները․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան