Քաղաքական 15:40 05/12/2018 Հայաստան

Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է. Շահնազարյան

«Այս վարչախմբի իշխանությունը բավական կարճ է լինելու»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ  պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

Անդրադառնալով ազատամարտիկ Սասուն Միքայելյանի անձին, ով երեկ պատասխանել էր իր հասցեին Շահնազարյանի հնչեցրած մեղադրանքներին (երեկ Շահնազարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկել էր, որ Օմարի բարձունքները 1994 թվականին հակառակորդին հանձնողներից մեկը եղել է Սասուն Միքայելյանը՝ խմբ.)՝ բանախոսը նկատեց, որ Սասուն Միքայելյանը երեկ զանգահարել է իրեն, փորձել արդարանալ, սակայն ինքն անջատել է հեռախոսը։

«Առաջինը, Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է։ Երկրորդ, ճիշտ պատասխան նա չէր կարող տալ, որովհետև եթե ճիշտ պատասխաներ, պետք է ասեր,  որ «ես եմ ճողոպրել Օմարից», այնպես ինչպես երեկ Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց ինձնից»,- ասաց բանախոսը՝ միաժամանակ դիմելով Հրազդան քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչներին և հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքյելյանին նրանց վրա վերահսկիչ է նշանակել է։

Դավիթ Շահնազարյանը շեշտեց, որ դրա «դեմն առնելու» համար իշխող ուժը նշված տարածաշրջանում պետք  է զրո ձայն ստանա։

Հարցին՝ ինքը ժամանակին Սասուն Միքայելյանի հետ առանձնազրույց ունեցե՞լ է, ասե՞լ է, որ մարտիմեկյան օրերին նրան գնդակահարելու վտանգ կա, Շահնազարյանը պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ չեմ հիշում եղել է, թե չի եղել, նույնիսկ չեմ կարող բացառել, որ դա եղել է։ Բայց հիմա նա փորձում է թեման փոխել։ Օմարի բարձունքների միջադեպի հետ կապված՝ ես պատրաստ եմ ներկայացնել նաև այլ մանրամասներ, եթե նա շարունակի հրաժարվել»։

Ինչ վերաբերում է երեկ հայտնած այն խոսքերին, որ Օմարի բարձունքները հանձնելու համար Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին, ՀՀԿ պատգամավորության թեկնածուն նշեց, որ դա շատերին հայտնի փաստ է։

«Ինչ-որ մարդիկ, այնումանեայնիվ, նրան հետ են համոզել, նաև այդ մասին ինձ ասել է անձամբ Վազգեն Սարգսյանը։

Ես կոչ եմ անում միահամուռ քվեարկել ցուցակի առաջին համարին՝ ՀՀԿ-ին, քանի դեռ Սասունն այնտեղ ճորտատիրական իրավունքներ չի հաստատել։ Բոլոր մյուս ուժերը Նիկոլ Փաշինյանի կամակատարներն են, իսկ ՀՀ քաղաքացին պետք  է գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանին տրված իր ձայնը հարված է Արցախի Հանրապետությանը և ՀՀ պետականությանը։ Շատերը հիմա արդեն հասկանում են՝ ինչ սխալ են գործել, հիմա սրբագրում անելու պահն է»,- ասաց նա։

Հարցին՝ չի՞ վախենում, որ իր հայտարարություններն ընկալվեն մերկապարանոց և քաղաքական շոուի մի մաս, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ երեկվա իր ասուլիսում տրված են բոլոր հիմնավորումները, սակայն ինքը պատրաստ է նաև հանրությանը նոր փաստեր ներկայացնել։

«ԱԱԾ-ն այն  տեղը չէ, որտեղ ես պետք է քննարկեմ Արցախի վրա կախված վտանգները, ես քննարկելու եմ հրապարակայնորեն։ Այն, ինչ երեկ ասել եմ, բացառապես փաստեր են, դրանք շատ հիմնավոր են։ Վստահ չեմ, որ ներկայիս ղեկավարությունը հասկացել է այդ ամենը, նշված են շատ ծանրակշիռ փաստեր»,- ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածուն։

Դավիթ Շահնազարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի վիճակն էլ պետք է հասկանալ։

«Ինքը բացահայտ տեսել է, որ ես եմ իրենով զբաղվում և գիտի՝ հետևանքներն ինչ են լինելու։ Դա շարունակվելու է այնքան ժամանակ քանի դեռ ինքը չի հեռացել իշխանությունից և չի եկել իր ցուցմունք տալու ժամանակը»,- ասաց նա։

Վերջում ՀՀԿ-ական գործիչը հայտարարեց, որ ինքն առաջին պահից դեմ է եղել հեղափոխությանը։

«Հայաստանում երեսուն տարի անց սկսվել է հակաարցախյան շարժում»,- ասաց նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}