«Ոսկե գնդակի» առաջին կին մրցանակակիրը՝ սկանդալի մասին
Ֆրանսիական «Լիոնի» և կանանց Նորվեգիայի հավաքականի խաղացող Ադա Հեգերբերգը դարձել է առաջին կին ֆուտբոլիստը, որն արժանանում է «Ոսկե գնդակին»: Հիշեցնենք, որ «France Football» ամսագրի կազմակերպած «Ոսկե գնդակ-2018»-ի մրցանակաբաշխությունը կայացել է դեկտեմբերի 3-ին Փարիզում։
Եվրանյուզի հաղորդմամբ, Ադա Հեգերբերգը չի կարծում, որ սեռական ոտնձգության զոհ է դարձել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ երեկոյի երաժշտական մասի ղեկավար, դիջեյ Մարտին Սոլվեյգի սկանդալային արտահայտությունից հետո։ Նա հրավիրել էր ֆուտբոլիստուհուն տվերկ պարելու և հարցրել, թե արդյոք նա տվերկ պարել գիտի։
Ադա Հեգերբերգը ասել է, որ նեղացած չէ դիջեյից. «Մենք մի քիչ պարեցինք։ Ես արժանացել էի «Ոսկե գնդակի» և դա է ամենակարևորը։ Ես ուրախացել էի, ես որևէ վատ բան չեմ տեսել... Բայց նա կարող էր հարցնել որևէ այլ բան, օրինակ, ինչ եմ զգում ստանալով «Ոսկե գնդակ», ֆուտբոլի հետ ավելի կապված որևէ բան, դա ավելի հետաքրքիր կլիներ»։
Մարտին Սոլվեյգի այդ առաջարկությունից հետո նրա հասցեին հնչել էին քննադատություններ, մեղադրել էին նրան սեքսիզմի մեջ, այդ թվում հայտնի ֆուտբոլիստների։ Հեգերբերգն ասել է, որ արարողությունից անմիջապես հետո դիջեյն անձամբ է իրենից ներողություն խնդրել, հետո նա ինտերնետում տեսագրություն է հրապարակել՝ կրկին խնդրելով ներողություն։
«Դա տեղի է ունեցել իմ՝ անգլերեն վատ տիրապետելու պատճառով, որը ես, ակնհայտ է, բավարար չգիտեմ։ Ես չեմ ուզել որևէ մեկին վիրավորել։ Դա կատակ էր, հավանաբար, վատ, և ուզում եմ ներողություն խնդրել նրանցից, ում ես, հնարավոր է վիրավորել եմ։ Կներեք»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան