ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանին՝ նվազեցնելու սննդամթերքի կորուստները և վատնումը
Սննդամթերքի շղթայի անարդյունավետության պատճառով, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, հատկապես Եվրամիության մաս չհանդիսացող երկրներում սննդամթերքի կորուստը և վատնումը էապես ազդում են սնուցման և պարենային անվտանգության վրա: ՊԳԿ-ն ներկայումս «Պարենի խնայում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում աջակցում է չորս հարավարևելյան եվրոպական երկրների` սննդամթերքի կորստի և վատնման կրճատման ռազմավարություն մշակելու հարցում:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից հայտնում են, որ հիմնական նպատակն է օգնել Հայաստանին, Ալբանիային, Մակեդոնիային և Մոլդովային` բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունը, բարելավել կայուն բնական ռեսուրսների կառավարումը և մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը:
Սննդամթերքի կորուստների և վատնման կրճատման ազգային ռազմավարությունները պետք է համապատասխանեն յուրաքանչյուր երկրի կոնկրետ պահանջներին և համահունչ լինեն այդ երկրի գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործող ազգային ռազմավարություններին:
Ծրագրի շրջանակներում կիրականացվի նաև տարածաշրջանային իրազեկման քարոզարշավ, կհաստատվի գործընկերային ցանց, ինչպես նաև կիրականացվեն վերապատրաստման ծրագրեր` հետբերքահավաքյա գործընթացների և սննդամթերքի կորստի ու վատնման կրճատման վերաբերյալ:
«Սննդամթերքի կորուստը և վատնումը նվազեցնում են միկրոտարրերով հարուստ սննդի առկայությունը, փոքր տնտեսություն վարող ֆերմերների եկամուտները, և քաղաքաբնակ սպառողների համար բարձրացնում են սննդամթերքի գները։ Հաշվի առնելով այս երկրներում սննդամթերքի կորստի և վատնման վերաբերյալ տվյալների բացակայությունը, այս ծրագրի շրջանակներում կհաշվառվի ընտրված արժեշղթաներում առկա սննդամթերքի կորուստները»,- - նշել է ՊԳԿ-ի ագրոարդյունաբերության մասնագետ Ռոբերտ վան Օտերդիյքը, ով տարածաշրջանային այս նախաձեռնության ղեկավարն է:
Որպես առաջին քայլ, ՊԳԿ-ի փորձագետները այցելություններ են իրականացրել մասնակից չորս երկրներ՝ պարենի մատակարարման շղթայի առանցքային դերակատարներին բացահայտենլու, պարենի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի բնագավառները կարգավորող դաշտը հասկանալու, գոյություն ունեցող խոչընդոտներին ծանոթանալու, և առաջնահերթություններն ու գյուղմթերքի շղթայի զարգացման և սննդամթերքի կորստի և վատնման կրճատման համար պահանջվող ռեսուրսները գնահատելու:
Պարզվել է, որ պտղաբուծության արժեշղթաներում սննդի կորուստները հիմնականում պայմանավորված են ոչ պատշաճ գյուղատնտեսական փորձի, ճանապարհային վատ ենթակառուցվածքների և հետբերքահավաքյա գործընթացների վատ կազմակերպման, ինչպես նաև արժեշղթայի դերակատարների միջև թույլ համագործակցության հետ: Կլիմայի փոփոխականությունը, վատ պլանավորման և սահմանափակ շուկայի հասանելիության հետ մեկտեղ, հանդիսանում է ցածր եկամտաբերության և բերքի բարձր կորուստների հիմնական պատճառներից մեկը: Փորձագետները փորձել են հասկանալ այն մարտահրավերները, որոնց բախվում են արժեշղթայի դերակատարները՝ սննդամթերքի կորուստները և վատնումը մանրածախ և սպառողական մակարդակներում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2019 թվականի առաջին եռամսյակում բոլոր մասնակից երկրներում կանցկացվեն բազմակողմ քննարկումներ և կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կնպաստեն սննդամթերքի կորստի և վատնման կրճատման համապարփակ ռազմավարությունների մշակմանը:
Սննդամթերքի կորուստներն ու վատնումը հանգեցնում է նաև պարենի մատչելիության նվազեցմանը, եկամուտների կրճատմանը և գների աճին, զգալիորեն նպաստում է ջերմոցային գազերի արտանետումների և կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեծացմանը: Որպես այդպիսին, սննդամթերքի կորուստը և վատնումը շարունակական և բարդ խնդիր է, որն անմիջականորեն կապ ունի տնտեսության, ժողովրդի վարքագծի, սոցիալական պայմանների, բնական ռեսուրսների և շատ ու շատ այլ ոլորտների հետ:
Հարակից հրապարակումներ`
- «Զրոյական սով» հասկացությունը չի սահմանափակվում թերսնման դեմ պայքարով. ՊԳԿ
- ՊԳԿ-ն կուժեղացնի թունաքիմիկատների կանոնակարգումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում
- ՄԱԿ ՊԳԿ. Ցորենի գնի կտրուկ վերելքը պայմանավորված է չոր եղանակի պատճառով կանխատեսվող ցածր բերքատվությամբ
- ՊԳԿ. Պարենային մթերքների գնային ինդեքսը հուլիս ամսին կտրուկ նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան