Ռենտգենը՝ որպես արվեստ
Նյութերի էությունը հասկանալու համար պետք է նայել դրանց ռենտգենյան լուսանկարները։ Բրիտանացի նկարիչ Նիկ Վիզը բացել է պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են մարդկանց, կենդանիների, բույսերի և տարբեր տեսակի առարկաների լուսանկարներ, որոնք արված են ռենտգենի օգնությամբ։ Հեղինակի խոսքով, նկարները թույլ են տալիս հայտնաբերել անսպասելի դետալներ, դիտել օբյեկտների բարդ կառուցվածքն ու գնահատել դրանց գեղեցկությունը։
«Ըստ էության, իմ աշխատանքները ցույց են տալիս, թե ինչից են կազմված այս կամ այն օբյեկտը։ Ոչ մի ֆոտոշոփ, ոչ մի ուղղում։ Ամեն ինչ հստակ է, ինչպես դատաբժշկական փորձաքննությունը»,-Եվրանյուզի հաղորդմամբ՝ ասել է նկարիչը։
Process Gallery-ում, որը գտնվում է հարավային Քենթում, կա մասնագիտացված ստուդիա։ Այնտեղ տեղադրված է ռենտգենային սարքավորումներ, և այցելուները կարող են տեսնել վարպետին աշխատանքի ժամանակ։
Նիկ Վիզը սկսել է այս ուղղությամբ իր աշխատանքները, երբ մի օր սիրողական արել է իր սպորտային կոշիկների ռենտգենը։ Այսօր նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում լոնդոնյան Վիկտորիա և Ալբերտ թանգարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան