Քևին Հարթը կվարի «Օսկար-2019»-ի մրցանակաբաշխությունը
Դերասան Քևին Հարթը հնարավորություն է ստացել անցկացնել «Օսկար-2019»-ի մրցանակաբաշխությունը։ Այս մասին նախօրեին հայտնել է Հարթը։
«Տարիներ շարունակ ինձ հարցնում էին, թե արդյո՞ք ես երբևէ կվարեմ Օսկարի մրցանակաբաշխությունը։ Իմ պատասխանը նույնն էր։ Ես ասում էի, որ ինձ համար սա կլինի շանս, որը լինում է կյանքում մեկ անգամ ու դա կլինի, երբ պետք է լինի։ Ես շատ ուրախ եմ հայտնել, որ ինձ, վերջապես, հնարավորություն է տրվել անցկացնել Օսկարի մրցանակաբաշխությունը»,-գրել է Հարթն ինստագրամում։
Ինչպես հայտնում է Тасс-ը, Օսկարի 91-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2019թ.-ի փետրվարի 24-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան