2018-ի ամենաբարձր վարձատրված երաժիշտները
Forbes-ի կազմած 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանշային ցուցակի առաջին երկու տեղերում ռոք-կոլեկտիվներ են, իսկ նախորդ տարվա առաջատար ռեփեր Diddy-ին միայն 10-րդն է։
Forbes –ը հաշվել է, թե 2018-ին երաժիշտներից ով է ամենաշատը վաստակել։ Հաշվարկն արված է 2017 թվականի հունիսի 1-ից 2018 թվականի հունիսի 1-ը։ Առաջին տաս տեղերում հայտնված երաժիշտների եկամուտը կազմում է 886 միլիոն դոլար։
Այս տարի ցուցակի առաջատարը իռլանդական U2 և բրիտանական Coldplay ռոք խմբերն են՝ վաստակելով համապատասխանաբար 118 միլիոն և 115,5 միլիոն դոլար։ Երրորդ տեղում է Էդ Շիրանը 110 միլիոն դոլարով։
Ցուցակի չորրորդ տեղում է Բրունո Մարսը (100 միլիոն դոլար), այնուհետև՝ Քեթի Պերրին (83 միլիոն), Թեյլոր Սվիֆտը (80 միլիոն դոլար), Jay-Z (76,5 միլիոն դոլար), Guns N'Roses (71 միլիոն դոլար), Ռոջեր Ուոթերսը (68 միլիոն դոլար)։
Նախորդ տարի ցուցակի առաջին տեղը զբաղեցրած, իսկ այս տարի 10-րդ, ռեփեր Diddy-ին 2018-ին վաստակել է ընդամենը 64 միլիոն դոլար։ Նախորդ տարի նրա եկամուտները կազմել էին 130 միլիոն դոլար։