Անդրեյ Տալալաևը 6 ամսով որակազրկվել է
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» (1:3) խաղում մրցավարի օգնականին հայհոյելու համար «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռացվել էր տեխնիկական գոտուց:
ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն որոշում է կայացվել Տալալաևին որակազրկել մինչև 2019 թ. մայիսի 31-ը ներառյալ, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 125,000 ՀՀ դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան