Ո՞ւմ օգտին կքվեարկեիք. «Գելափ ինթերնեյշնլ»-ի հարցումները
ՀՀ ընտրողների 95 տոկոսը տեղյակ է, որ դեկտեմբերի 9-ին հանրապետությունում անցկացվելու է խորհրդարանի արտահերթ ընտրություներ, իսկ կոնկրետ ամսաթվին տեղյակ է 91,4 տոկոսը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով դեկտեմբերի 1-ից 4-ը իրականացված հետազոտության արդյունքները:
Նա նշեց, որ դեմ առ դեմ հացմանը մասնակցել է 1100 մարդ։
Հարցին, թե «դեկտեբերի 9-ին տեղի ունենալիք ընտրություններին համամասնական ընտրակարգով, որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքին են պատրաստվում ձայն տալ», պատկերը հետևյալն է՝
«Իմ քայլը» 69,4 տոկոս
ԲՀԿ-5,7 տոկոս
«Լուսավոր Հայաստան»- 3,8 տոկոս
«Սասնա Ծռեր»- 1,4 տոկոս
ՀՀԿ- 1,3 տոկոս
ՀՅԴ- 1,2 տոկոս
«Մենք»- 0,8 տոկոս
ՕԵԿ- 0,4 տոկոս
ՔՈ ՍԴԿ- 0,3 տոկոս
«Ազգային առաջընթաց»- 0,1 տոկոս
«Քրիստոնեա-ժողովրդական ժողովրդական» կուսակցություն- 0,0 տոկոս
Նավասարդյանն ասաց, որ այս հարցին հրաժարվեն են պատասխանել հարցվածների 8,7 տոկոսը, և դժվարացել են պատասխանել 7 տոկոսը։
«Սա ընդհանուր առմամբ, վերաբերում է համամասնական ընտրակարգին, բայց պետք է հաշվի առնել, որ կա նաև ռեյտինգային ընտրակարգ, որը կարող է էական ազդեցություն ունենալ այս հրապարակված ցուցանիշների վրա, թե որ կուսակցությունն ինչքան ձայն կհավաքի»,- հավելեց նա։
Panorama.am-ի հարցին՝ թե այս ընտրությունների ընթացքում «Էքզիթ փոլ» կանցկացվի, թե ոչ, Նավասարդյանը պատասխանեց. ««Էքզիթ փոլ» չի անցկացվի։ Մենք «էքզիթ փոլ» Հայաստանում անցկացրել ենք մեկ անգամ՝ 2012 թվականին խրհրդարանական ընտրություններին և մեր ցուցանիշը շատ մոտ է եղել ընտրությունների արդյունքներին, գրեթե 1 տոկոս շեղում է եղել»։
Հետազոտության ամբողջական պատկերն այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան