Թերեզա Մեյը չի բացառել Բրեքսիթի չեղարկումը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի բացառում Բրեքսիթի չեղարկման հնարավորությունը։ Հայտնում է Regnum-ը՝ հղում անելով Reuters-ին։
«Կա 3 տարբերակ. առաջին՝ դուրս գալ ԵՄ-ից համաձայնագիր կնքելով, երկրորդ՝ դուրս գալ ԵՄ-ից առանց համաձայնագրի և երրորդ՝ դուրս չգալ ԵՄ-ից»,-ասել է Մեյը։
Չնայած այսպիսի հայտարարության, վարչապետն ընդգծել է, որ մերժել է հանրաքվեում Բրիտանիայի ժողովրդի ձայնը ճիշտ չէ։
Հիշեցնենք, որ 2019թ.-ի մարտին Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից, սակայն մինչ այդ Լոնդոնը պետք է համաձայնագիր կնքի ԵՄ-ի հետ դուրս գալու պայմանների շուրջ։ Դեկտեմբերի 11-ին Բրիտանիայի պառլամենտականները կքննարկեն Մեյի առաջարկած Բրեքսիթի գործարքը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան