ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարևոր գործիք է Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար. ՄՆացականյան
Աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր: Զուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ գործնական քայլեր ձեռնարկելու Հայաստանի և Լեհաստանի` դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ՝ այդ գործընթացում կարևորելով նաև Լեհաստանի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը:
Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նաև կարևոր գործիք է Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Արևելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարին լավ առիթ է գնահատելու այս ձևաչափով արձանագրված ձեռքբերումները և նախանշելու առկա փոխգործակցությունը նոր բովանդակությամբ լրացնելու հեռանկարները:
Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը ներկայացրել է ժողովրդի լայն մանդատի հիման վրա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ընդգծելով վստահելի և ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացման առաջնահերթությունը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանի կառավարության գերակայություններից է զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյուներից են, ի թիվս այլոց, բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան