Մխիթարյան. Եթե անգամ ոտքերդ ծանրացած են, հարկավոր է պարզ գլխով մնալ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղն սկսեց պահեստայինների նստարանից և փոխարինման է մտել երկրորդ խաղակեսում:
Գոլային փոխանցման հեղինակ դարձած Մխիթարյան, ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, ասել է. «Շնորհակալություն, որ եկել էիք «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտ: Դուք անկրկնելի էիք: Իհարկե, հիասթափված ենք, քանի որ «Արսենալը» պարտավոր էր հաղթել: Եթե անգամ ոտքերդ ծանրացած են, հարկավոր է պարզ գլխով մնալ: Չպետք է ուշադրություն դարձնել հոգնածությանը, անհրաժեշտ է ցույց տալ առավելագույնը: Օլդ Տրաֆորդում բարդ է խաղալը: Ուրախ ենք, որ կարողացանք միավոր վաստակել: Դա կարևոր էր լավագույն քառյակ մտնելու համար պայքարում: Կփորձենք հաղթանակի հասնել առաջիկա խաղերում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռեյ Պարլոր. «Մխիթարյանը, Օբամեյանգը, Օզիլն ու մյուսները խնդիրներ կարող են ստեղծել ՄՅՈւ-ի հետ խաղում»
- Էմերի. «Մխիթարյանին վատ խաղի պատճառով չփոխարինեցի»
- Ավելի շատ կարոտել եմ Դոնեցկը. Մխիթարյան
- Գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի «Ինքնանկարը»՝ Ռուբեն Քոչարի մատուցմամբ
- Մխիթարյանի և թիմակիցների ստորագրությամբ մարզաշապիկը` արքայազն Ուիլյամին
- Մխիթարյանն ընդգրկվել է Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում
- Մխիթարյանը վերադարձել է «Արսենալի» ճամբար
- Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին