Շարմազանով. Իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը հրավիրում է իրավապահների ուշադրությունն իր նախընտրական շտաբի դիմաց տեղի ունեցած միջադեպի վրա։
«Բարի լույս, սիրելի մտահոգ քաղաքացիներ: Առավոտը, իհարկե, բարի է:
Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակը ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:
Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են:
Հրավիրում եմ իրավապահների եւ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ աչալուրջ եւ հետեւողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:
Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք և խորը շունչ քաշեք»,-նշել է Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Մտել եմ ժողովրդի մեջ, տղերք, ձեզնից էլ լավ եմ մտել, տեսնո՞ւմ եք՝ ոնց են ընդունում. Շարմազանով
- «Համապատասխան պատասխան կստանա անձամբ ինձանից». Սիմոնյանը՝ Շարմազանովին
- Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում. Շարմազանով
- Շարմազանով. Չենք լռելու
- Շարմազանով. Օր օրի մտահոգ քաղաքացիների թիվն ավելանում է
- Արփինե Հովհաննիսյանը լոռեցիներին կոչ է անում իր փոխարեն քվեարկել Շարմազանովին
- Շարմազանով. Մոռացե՞լ եք, ոնց էիք հերթ կանգնում Հանրապետականի դռների տակ
- Շարմազանով. Դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան