Պետք է լինի անցումային մշակութային քաղաքականության փուլ. Ս.Հարությունյան
«Իմ քայլը» դաշինքը կարևորում է Հայաստանի քաղաքացու կրթական ցենզի բարձրացումը, ինչը նախ և առաջ կապված է մշակույթի և կրթության հետ։ «Մշակութային քաղաքականություն. ի՞նչ բարեփոխումներ են առաջարկում կուսակցությունները» թեմայով քննարկմանն ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Հրաչյա Հակոբյանը։
«Մինչև դա չլինի, քաղաքացին չի կարող պահանջել որակյալ մշակույթ։ Ինչ էլ առաջարվի մարդկանց, միևնույնն է, մարդը պետք է պահանջի որակյալ մշակույթ»,- նշեց նա։
Հ. Հակոբյանի խոսքով, պետք է երեխային մանկուց կրթել դեպի մշակույթը։
«Եթե մեկ տարի հետո թատրոնում շատ լավ, բարձր մշակութային արժեք ներկայացնող բեմադրություն լինի, հասարակությունը չի գնա, պետք է այդ հասարակությունը ձևավորվի այնպես, որ ինքը պահանջի»,- ասաց Հ. Հակոբյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Սոնա Հարությունյանը նշեց, որ իրենց առաջնային նպատակը պետք լինի օրեսդրական դաշտում կատարել փոփոխություններ։ Նրա խոսքով, «Լուսավոր Հայաստանի» առաջնային խնդիրն է լինելու մշակույթի մասին օրենքի, որոշ ձևակերպումների վերանայումը, որովհետև օրենքն արդիականացված չէ, չի համապատասխանում այսօր գործող կառույցների գործառույթներին։ Պատագամավորության թեկնածուն ընդգծեց, որ պետք է ազատականացվի մշակույթի ոլորտը։
Նա նշեց, որ կրթությունն ու մշակույթը պետք է համագործակվեն, կրթական ցենզը բարձրացվի, բայց միաժամանակ պետության կողմից մշակվեն հատուկ ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր լինի ապահովել որակյալ ներկայացումներ։
Ս. Հարությունյանի խոսքով, չեն կարող մեկ օրում կատարել կտրուկ քայլեր, պետք է անցումային մշակութային քաղաքականության փուլ լինի։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Էլեն Հոխիկյանն ասաց, որ մշակութային օջախները հանդիսատես գրավելու համար պետք է որակը բարձրացնեն, հակառակ դեպքում դուրս կմնան դաշտից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան