Ամբողջովին հրդեհված Փերեդայս քաղաքի բնակիչները վերադարձել են
Հյուսիսային Կալիֆորնիայի Փերեդայս քաղաքի հարյուրավոր բնակիչների թույլ են տվել վերադառնալ այնտեղ, որտեղ նախկինում իրենց տներն էին։ Քաղաքն ամբողջությամբ այրվել է, հրդեհը ոչնչացրել է 14 հազար տուն, տասնյակ մարդիկ զոհվել են։ Մարդիկ լքել էին Փերեդայսը հապճեպորեն՝ իրենց հետ չվերցնելով իրենի ունեցածից որևէ բան։ Մինչ այս պահն անհայտ է 11 բնակչի ճակատագիր։
Եվրանյուզը գրում է, որ նրանք, ովքեր վերադարձել են, համապատասխան ծառայություններից զգուշացում են ստացել, որ դեռ Փերեդայսում մնալու մասին խոսք անգամ լինել չի կարող. Դեռ պետք է հավաքվել մոխիրը, այրված թունավոր թափոնները։
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայում բռնկված հրդեհն այդ նահանգի պատմության ողջ ընթացքում ամենակործանարարն էր։ Այրված տարածքի մակերեսը շուրջ 620 քառակուսի կիլոմետր է։ Զոհվել է առնվազն 86 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Կալիֆորնիայում անտառային հրդեհի հասցրած վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ
- Կալիֆորնիայի պատմության մեջ ամենակործանարար հրդեհը լիովին մեկուսացվել է
- Կալիֆորնիայում հրդեհից զոհերի թիվը հասել է 86-ի
- «Դրախտը»՝ մոխրի մեջ
- Կալիֆորնիայում հրդեհներին կարող են փոխարինել անձրևները՝ առաջացնելով ջրհեղեղի վտանգ
- Երգչուհի Մայլի Սայրուսը կորցրել է տունը Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով
- Թրամփը գտել է Կալիֆորնիայի անտառային հրդեհների մեղավորներին
- Կալիֆորնիայում անտառային հրդեհները կլանել են մի ամբողջ քաղաք
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան