Չքավորությունը հարձակվել է մարդկանց վրա. Արթուր Բաղդասարյան
«Ես ուզում եմ, որ բոլորս մասնակցենք ընտրություներին, կատարենք այնպիսի քվեարկություն, որը Հայաստանը կարող է դուրս բերել այս խորը փոսից, որովհետև երկիրը լրջագույն սպառնալիքների ու մարտահրավերների առեջև է կանգնած»,- այսօր Գյումրիում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։
«Այս հրաշալի հեղափոխությունը հնարավորություն է տվել Հայաստանը տանել առաջընթաց զարգացման ճանապարհով։ Բայց նաև պետք է գիտակցենք, որ երկիրը կարող են առաջ տանել փորձված, գրագետ ուժերն ու մարդիկ, այլ ոչ թե մարդիկ, ովքեր լինելով ԱԺ-ում, 30 տարի խուլ ու համր են եղել ազգի խնդիրների նկատմամբ ։ Մենք չափազանց կարևոր ենք համարում, որ ՕԵԿ-ի առաջարկած ծրագրերը կարողանանք դարձնել իրականություն»,- ասաց Արթուր Բաղդասարյանը։
Նա նշեց, որ ՕԵԿ-ն առաջարկում է մրցունակ սոցիակ-տնտեսական զարգացման ծրագիր, և գտնում, որ Հայաստանը 21-րդ դարում պետք է դառնա զարգացած, բարեկեցիկ պետություն, ինչի համար էլ անհրաժեշտ են հավակնոտ ծրագրեր։
«Մենք ասում ենք՝ ամոթ է, որ աղետից 30 տարի անց՝ տնակներում դեռևս մարդիկ են ապրում։ Սա պետության համար անընդունելի մի իրողություն պետք է լինի, և կարծում ենք, որ աղետի գոտու խնդիրների նկատմամբ պետք է լինի պետական հոգածություն, և 2019-20220 թվականերին այս խնդիրը պետք է լուծվի»,-նշեց ՕԵԿ առաջնորդը։
Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաև համատարած գործազրկության թեմային՝ նշելով, որ չքավորությունը հարձակվել է մարդկանց վրա, մեկուկես միլիոն մարդ չի կարողանում ձերբազատվել բանկային տոկոսներից։
«Մենք վճռականորեն ոչ ենք ասում կրճատումներին, պետությունը պետք է նպաստի կուտակված խնդիրների լուծմանը»,- ասաց նա։
Քարոզչության ավարտին Արթուր Բաղդասարյանը ծաղիկներ խոնարհեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Հարակից հրապարակումներ`
- Համայնքների խոշորացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրան կողմ է համայնքի բնակիչը. ՕԵԿ
- Ով քվեարկի ՕԵԿ-ի օգտին, կքվեարկի իր օգտին. Արթուր Բաղդաարյան
- ՕԵԿ նախագահն առաջարկում է երկրում ներդնել մայրական կապիտալի ինստիտուտը
- Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ. ՕԵԿ
- ՕԵԿ առաջնորդը չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը
- ՕԵԿ-ի նախընտրական ծրագրով առաջարկվում է առանց կանխավճարի հիփոթեքային համակարգ ներդնել
- ՕԵԿ ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը