Մինչև 2019 թ. մարտի 1-ը թույլատրվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը՝ ղեկը տեղափոխելու պայմանով
ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար՝ գործադիրը լրացում է կատարել 2015 թ. նոյեմբերի 19-ի համապատասխան որոշման մեջ:
Ըստ հիմնավորման՝ որոշման նախագիծը մշակվել է ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում: Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում:
Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթև մարդատար տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թ. մարտի 1-ն է:
Հարակից հրապարակումներ`
- Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ առաջարկությունը կներկայացվի ՀՀ կառավարություն
- Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի խնդրի լուծման երեք տարբերակները՝ ըստ նախարարության
- Օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը, բայց կարող են այն ներկրել որպես պահեստամաս. Հակոբ Արշակյան
- Էդմոն Մարուքյանն առաջարկում է հրատապ քննարկել աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ու խնդրի լուծման տարբերակները