«Սպիտակ և Լենինական. ողբերգությունից 30 տարի անց»՝ ՏԱՍՍ-ի ֆոտոռեպորտաժը
Ռուսական ՏԱՍՍ լրատվականը ֆոտոռեպորտաժ է պատրաստել, թե ինչպես են ապրում Սպիտակում և Գյումրիում ավերիչ երկրաշարժից 30 տարի անց։
Աղբյուրը նաև հետադարձ հայացք է գցել 1988 թվականի դեկտեմբերի 7.«Տեղական ժամանակով ժամը 11։41-ին, Հայաստանում տարածաշրջանի պատմության մեջ հզորագույն երկրաշարժը տեղի ունեցավ։ Ստորգետնյա ցնցումները զգացվեցին հանրապետութա ամբողջ հյուսիսային հատվածում։
Տարերային աղետից տուժեցին 21 քաղաքներ և 324 գյուղեր, 58 բնակավայրեր հողին հավասարվեցին։
Խոշոր ավերածություններ գրանցվեցին Սպիտակում և Լենինականում (այժմ Գյումրի), որտեղ փլուզվեց շինությունների 80 տոկոսը։ Մահացավ 24 հազար 985 մարդ, 17 հազարը վնասվածքներ ստացան, 514 հազար մարդ զրկվեց տանիքից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան