Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ուղղաթիռ ներմուծող ընկերությանը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ին:
Ներմուծվող սարքավորումը մեկ մարդատար ուղղաթիռ է, որն օգտագործվելու է փոքր ավիացիայի ոլորտում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունն արդեն իրականացրել է 1 միլիարդ 550 մլն դրամի ներդրում, նախատեսվում է կատարել ևս 271 մլն 400 հազար դրամի ներդրում:
«Ստեղծվել է 13 աշխատատեղ, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավելացնել 3-ով՝ 600 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: