6 մեդալ` միջազգային մրցաշարից
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը մասնակցել է Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացած «International Polish Cup European Selection Arnold Classic XPC World» միջազգային մրցաշարին: Հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 6 մարզիկ, որոնցից 5-ը դարձել է մրցաշարի չեմպիոն:
Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել Լուսինե Հովհաննիսյանը, Էրիկ Խաչատրյանը, Էդգար Բադալյանը, Կարեն Մարտիրոսյանը և Նվեր Ղարիբյանը, իսկ Գարիկ Թովմասյանը զբաղեցրել է 2-րդ տեղը:
Թիմային հաշվարկով պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը գրավել է 2-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն տանտերերի՝ Լեհաստանի հավաքականին: Մրցաշարին մասնակցել է 9 երկրի 150 մարզիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան