Սիսիանում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է, որ Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողներից մեկին գտել են մահացած։
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը, մահացածը 1995 թվականին ծնված Հայկ Քարամյանն է։ Վերջինս պայմանագրային զինծառայող է, կոչումով սերժանտ։ Հայկ Քարամյանը Սիսիանից է։
Գևորգ Ալթունյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ձնահյուսի տակ մյուս զինծառայողների առողջական վիճակի մասին դեռևես տեղեկություններ չկան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան