Արա Սաղաթելյան. Խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարն աշխատանք չէ, այլ՝ առաքելություն
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը այսօր հանդես է եկել բացման խոսքով ՀՀ Ազգային ժողովում ընթացող Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իր խոսքում Արա Սաղաթելյանը մասնավորապես նշել է.
«Սիրելի գործընկերներ, ընկերներ,
ուրախ եմ ձեզ ողջունել այս ջերմ դեկտեմբերյան օրը Երևանում, Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ հնարավորություն և ժամանակ գտնելու և մեր աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու համար, որը, վստահ եմ, կծառայի մեր երկրների խորհրդարանների ու ժողովուրդների բարօրությանը, գաղափարների և լավագույն փորձի փոխանակման հարթակ կդառնա:
Շնորհակալություն եմ հայտնում գերմանացի գործընկերներին նախաձեռնության և մեր հարթակը ձևավորելու ու ամրապնդելու պատրաստակամության համար, հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կանենք դրա արդյունավետության ապահովման համար:
Ցավոք, գլխավոր քարտուղարների ներկա հանդիպմանը մեզ հետ չեն մեր գործընկերներն Ադրբեջանից և Բելառուսից: Դա տեղի է ունեցել օբյեկտիվ պատճառներով. կապված է նրանց անձնական ծանրաբեռնվածության, ինչպես նաև այն կանոնակարգումների հետ, որոնց մենք հասել ենք Թբիլիսիում: Այնուամենայնիվ, մեր գործընկերներն աշխատանքային կարգով առավելագույնս տեղեկացված կլինեն երևանյան հանդիպման ընթացքի և արդյունքների մասին, ինչպես նաև կամավորության սկզբունքով, Թբիլիսիի հուշագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ներգրավված կլինեն հետագա համագործակցության գործընթացներում:
Սիրելի ընկերներ,
իմ պաշտոնավարման ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարն աշխատանք չէ, այլ՝ առաքելություն: Մեր պետություններում հիերարխիկ առումով այս նախարարական պաշտոնն իր էությամբ բազմակի անգամ բարդ է, քան նախարարներից շատերի աշխատանքը:
Եվ մենք կատարում ենք խորհրդարանի ինստիտուցիոնալ գործունեությունն ապահովելու մեր առաքելությունը, միաժամանակ իրականացնում վաղվա արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բարեփոխումներ ու ծրագրում դրա զարգացումն առաջիկա մի քանի տարիների համար:
Սա մի առաքելություն է, որի իրականացման համար մենք պետք է մշտապես պահպանենք անհրաժեշտ մակարդակը, լինենք փոփոխությունների գագաթնակետում և հաճախ լողանք հոսանքին հակառակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան