ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Արման Եղոյանը հակադարձում է Լուկաշենկոյին
Չնայած այն բանին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը, պաշտոնական Երևանը հերքում է այդ հայտարարությունը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքի իր էջում թեմայի շուրջ գրառում է կատարել։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ»,- նշել է նա։
Նշենք, որ Բելառուսի նախագահն, ըստ Ինտերֆաքսի, ասել էր. «Մենք համարյա ՀԱՊԿ նիստ ենք անցկացրել և լուծել գլխավոր քարտուղար նշանակելու խնդիրը»։
Նա ընդգծել էր՝ «Ինչպես ավելի վաղ ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը»։
«Մենք պայմանավորվել ենք, թե ինչպես տեղի կունենա այդ նշանակումը` անհատական զրույց ՀԱՊԿ յուրաքանչյուր ղեկավարի հետ, ապա նրանք կստորագրեն այդ որոշումը», – նշել է Լուկաշենկոն։
Աղբյուրը նաև մեջբերել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այսօրվա ելույթի այն հատվածը, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է. Փաշինյան
- Մարիա Զախարովա. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում. Tert.am
- ՀԱՊԿ գագաթաժողովը չի կայանա
- Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար չի ընտրվի
- Դավիթ Տոնոյան. Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները
- ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը. Արարատ Միրզոյան
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և ոչ էական հարց է, կան շատ ավելի էական հարցեր. Փաշինյան
- ՀԱՊԿ-ի համար ավելի նախընտրելի կլիներ, եթե Հայաստանի փոխարեն անդամ լիներ Ադրբեջանը. փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան