ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար. Ընտրողների համար արված է առավելագույնը
ԱՊՀ դիտորդական առաքելությունն իր աշխատանքը Երևանում սկսել է նոյեմբերի 23-ից։ 16 երկարաժամկետ դիտորդներ ունի և 84 կարճաժամկետ ։ Այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինիսկին։
Նա նշեց, ԱՊՀ անդամ երկրները հետաքրքրություն են ցուցաբերել դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նկատմամաբ, գործնականում ԱՊՀ անդամ բոլոր երկրները՝ 8 երկիր ու դրան գումարած Միջխորհրդարանական ասամբլեան, Գործադիր կոմիտեն արագ արձագանքել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ուղարկված հրավերին։
«Դիտորդական առաքելությանը չի մասնակցի հենց հայաստանը, հասկանալի պատճառներով Ադրբեջանը և Ուկրաինան, որը 2015-ին բողոքի նոտա է հղել ԱՊՀ-ին ու հայտարարել, որ չի մասնակցելու առաքելությանը»,-ասաց Գումինսկին՝ հիշեցնելով, որ այդ երկրում տեղի ունեցած ընտրությունները դիտարկելու ԱՊՀ առաքելությունը չի հրավիրվել։
Գումինսկին ասաց, դիտորդներն ունեն փորձ, բազմաթիվ անֆամ առաքելություն են իրականացրել ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ու այլ ընտրություններին։
«Աշխատելով նոյեմբերի 23-ից, մենք այսօր բարձր գնահատական ենք տալիս ԿԸՀ աշխատանքին, քանի որ ժամանակը շատ կարճ էր, բայց նրանք ժամանակցույցին համապատասխան իրականացրել են նախատեսված բոլոր միջոցառումները։ Այն, որ հանձնաժողովը գոնե մեկ բողոք չի ստացել, խոսում է շատ բանի մասին։ ԿԸՀ-ն մեծ ծավալի աշխատանք է իրականացրել, դա խոսում է այն մասին, որ դեկտեմբերի 9-ին մարդիկ կարող են գնալ ընտրատեղամաս ու ազատորեն քվեարկել իրենց նախընտրած թեկնածուին, դաշինքին կամ կուսակցությանը։ Ընտրողների համար արված է առավելագույնը, որպեսզի նրանք կարողանան որպես ընտրող իրացնեն իրենց իրավունքը»,-ասաց առաքելության ղեկավարը։
Գումինսկին նշեց, որ այս պահին ԶԼՄ-ներում լայնածավալ քարոզչություն է իրականացվում։
«Ինձ պատմեցին, որ երեկ մի բանավեճ է տեղի ունեցել, որն այսօր բոլորը քննարկում են, դրա մասին են խոսում։ Դա կարելի է միայն դրական գնահատել, մարդիկ պետք է լսեն բոլոր թեկնածուներին, կուսակցություններին, դա շատ դրական է։ Այն, որ այսօր ապահովված է հավասար իրավունքեր բոլոր կուսակցությունների, թեկնածուների համար, լրատվամիջոցների հետ աշխատանքում, դա ևս դրական է, այդ առումով որևէ բողոք չի ստացվել»,-ասաց նա։
Գումինսկին ասաց, որ հանդիպել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, պետական այլ մարմինների ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով, Հայաստանում մեծ աշխատանք է տարվել, որպեսզի ընտրությունները լինեն արդյունավետ ու հանգիստ։
«Դիտորդական առաքելության արդյունքներով, կարող ենք ասել, որ դեկտեմբերի 9-ին ժողովուրդն ընտրելու է այն խորհրդարանը, որն ինքն է ուզում տեսնել»,-նշեց Գումինսկին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան