Իրականությունը մի քիչ այլ է. Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ
2008 թվականի հաշվառման համաձայն, միայն երկրաշարժից Գյումրիում անօթևան էր 4274 ընտանիք։ Բոլորի գործերն ուսումնասիրվել էին քաղաքաշինության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով։ «Աղետից 30 տարի անց․ անօթևանության չլուծվող խնդիրը» թեմայով հանրային քննարկմանն ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։
«Գյումրիում, մասնավորապես, շահառու ճանաչված ընտանիքներ այս պահին չեն մնացել՝ կամ բավարարվել են, կամ մերժվել, կամ ընդհանրապես փասաթղթեր չեն ներկայացվել»,- նշեց նա։
Ա. Մարգարյանի խոսքով, այդ ընտանիքներից 2812-ը ստացել է բնակարան, 403 ընտանիք վկայագրի միջոցով է ձեռք բերել բնակարաններ, 70 ընտանիք վկայագրերը չեն կարողացել իրացնել, մարվել է, մոտ 350 ընտանիք ընդհանրապես փաստաթուղթ չեն ներկայացարել, 250 ընտանիքի մերժվել են, որովհետև կորցրել են իրենց իրավասությունը։
«Այստեղ մնացել է սեփական բնակելի տներ կորցրած 94 ընտանիքի խնդիրը։ Այս ծրագրի շրջանակում փոխառություն նախատեսված չէր նրանց համար, հավանաբար հաջորդ փուլում կլինի։ Բացի այդ ընտանիքներից, այլ շահատու Գյումրիիում չկա»,- նշեց նա։
Ա. Մարգարյանի ներկայացված տվյալներով, Շիրակի մարզում 12 գյուղական բնակավայրում կան շուրջ 160 ընտանիք, որոնց համար առաջիկա 1-2 տարում սպասվում է բնակապահովման ծրագիր։
Նա նշեց, որ իրականությունը մի քիչ այլ է, Շիրակի մարզում փաստագում է իրականացվել։
Փաստագրման արդյունքում, Գյումրիում մասնավորապես նշվել է մոտ 3800 որպես անօթևան ընտանիք, որոնցից 1300-ը հաշվառված են որպես երկրաշարժից անօթան։
«Բնականաբար, սրանց մեջ այն ընտանիքներն են, որոնց գործերն ուսումնասիրվել են, մի մասը մերժվել է, մի մասը փաստաթղթեր չեն ներկայացրել դրա համար նրանց գործերը չեն քննարկվում։ Իմ կարծիքով, 1300 ընտանիքի բնակարանային գործերն այս ծրագրի ավարտից հետո մեկ անգամ ևս պետք է ուսումնասիրել, որից հետո հավանաբար կլինեն ընտանիքներ, որոնք կհամարվեն շահառու»,- ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Շիրակ կենտրոն». Տնակային ավանների ընտանիքներում տղամարդկանց բացակայությունը կրում է համատարած բնույթ
- «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով բնակարան ստացավ Վանաձորի տնակային ավանում բնակվող Նալբանդյանների ընտանիքը
- Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրը կշարունակվի
- «Շիրակ կենտրոն». Գյումրու տնակային ավանների երիտասարդները խուսափում են ամուսնանալուց
- Լոռու մարզում բնակելի տներ կնվիրվեն անօթևան ընտանիքներին
- Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 100 ընտանիքի բնակարանային խնդիրը
- Գյումրեցի երիտասարդների շնորհիվ մի անօթևան ընտանիքն էլ նոր տարին կդիմավորի իր բնակարանում
- Շիրակում կա տնակային տնտեսություններում ապրող 2000 ընտանիք
- Կորսված մանկություն` Գյումրու տնակային ավաններում (ֆոտոռեպորտաժ)
- Տնակային ավաններում հաճախակի կարելի է հանդիպել մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան