ԵԱՀԿ-ն հույս ունի վերականգնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) , Հայաստանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Միլանում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում հանդիպման արդյունքում համաձայնել են շարունակել աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և երկարատև խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հայտնում է ԵԱՀԿ կայքը։
Համանախագահող երկրները ողջունել են հրադադարի ռեժիմի խախտումների և զոհերի մասին հաղորդումների նշանակալի նվազումը՝ սեպտեմբերին Դուշամբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների խոսակցության արդյունքում: Նրանք կողմերին կոչ են արել շարունակել իրականացնել այնտեղ ձեռք բերված համաձայնությունը և հստակ միջոցներ ձեռնարկել՝ իրենց բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար:
Համանախագահող երկրները հույս են հայտնել, որ արդյունքի միտված բարձր մակարդակի ինտենսիվ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որն ուղղված է հակամարտության արդար և երկարատև լուծման առաջ մղմանը, կարող է վերսկսվել մոտ ապագայում։
Ադրբեջանի ԱԳ նախարարը և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ինտենսիվ աշխատել՝ առաջ մղելու հակամարտության խաղաղ կարգավորումն ու էլ ավելի նվազեցնել լարվածությունը։ Նրանք համաձայնել են կրկին հանդիպել 2019թ․-ի սկզբին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո այս նպատակով և որպեսզի դյուրացնեն բարձր մակարդակի բանակցությունները։ Նրանք գնահատում են համանախագահ երկրների ամուր հանձնառությունը և բարեխիղճ միջնորդական ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
- Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
- Ադրբեջանը հիմա կստորագրի ցանկացած թուղթ, որտեղ միայն Հայաստանն է՝ առանց Արցախի. քաղաքագետ
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախատեսում են Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն համաձայնեցնել. Զախարովա
- Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
- ԵՄ ներկայացուցիչ․ ԵՄ-ն ակնկալում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ բովանդակային բանակցություններ
- Բոլտոն․Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան