Ջասթին Թիմբերլեյքն առողջական խնդրի պատճառով չեղարկել է համերգները
Ամերիկացի երգիչ, պարող, դերասան, պրոդյուսեր Ջասթին Թիմբերլեյքի առողջական խնդիրները դեռ չեն լուծվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա հանգույցների հետ կապված լուրջ խնդիրներ ունի, բժիշկներն արգելել էին երգել, և նա ստիպված հետաձգել էր իր շոուի ամսաթվերը։ rg.ru-ն գրում է, որ նա դեռ չի ապաքինվել, և, ինչպես գրել է արտիստը, նա ստիպված չեղյալ է հայտարարել Man of the Woods շրջագայության շրջանակում նախատեսված համերգները։
Երգիչը հստակեցրել է, որ ապաքինվում է, բայց դեռ ժամանակ է պետք։ Երգիչը չի կարողացել հստակ նշել բեմ վերադառնալու ժամկետը, քանի որ մասնագետները խնդրել են լավ հանգստանալ։