ԱՄՆ-ի կոալիցիան հարված է հասցրել սիրիական Հաջինին
Սիրիական ազգային ՍԱՆԱ գործակալությունը հայտնել է, որ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները, ԱՄՆ-ի գլխավորությամբ, հարվածներ են հասցրել Դեյր էզ Զոր նահանգի Հաջին քաղաքին։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։
Հինգ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են, ասված է հայտարարությունում։
Նշենք, որ կոալիցիան մշտապես ավիահարվածներ է հասցնում Հաջին քաղաքին և մերձակա գյուղերին՝ պատճառաբանելով, թե ԻՊ-ի դեմ պայքարի համատեքստում այս կերպ օգնում է «Սիրիական դեմոկրատական ուժերի» ստորաբաժանումներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դեյր էզ Զոր նահանգում ահաբեկիչները պատանդ են պահում յոթ հազար խաղաղ բնակչի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան