Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդես
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ և դիտել այնտեղ բացված «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ցուցահանդեսը եվրոպական բարոկկո արվեստի բացառիկ ցուցադրություններից է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս ծանոթացնելու իտալական Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկոյի վարպետների գեղանկարների, էսքիզների ու դեկորատիվ արվեստի նմուշների հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Նախագահը պատկերասրահում շրջելուց հետո ասել է, որ հիացած է ցուցադրությամբ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի բնակիչները ևս կայցելեն պատկերասրահ ու կծանոթանան ներկայացված եզակի աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան