«Արսենալի» ֆուտբոլիստներին կհիշեցնեն իրենց պատասխանատվության և պարտավորությունների մասին
Այսօր «The Sun»-ը հրապարակել էր սկանդալային տեղեկատվություն այն մասին, թե մրցաշրջանի մեկնարկից առաջ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներից 12-ն ինչպիսի խնջույք էին կազմակերպել, որի ժամանակ օգտագործել էին շամպայն, օղի, վիսկի, զվարճացնող գազ: Խնջույքին ներկա էր եղել 70 աղջիկ: Կայքը ֆուտբոլիստների պահվածքը որակել էր խայտառակություն:
«Արսենալ» ֆուտբոլային ակումբն արձագանքել է միջադեպին: «Sky Sports»-ը մեջբերում է ակումբի հայտարարությունը, ըստ որի մասնակից ֆուտբոլիստների հետ միջադեպի վերաբերյալ լուրջ զրույց տեղի կունենա, որի ընթացքում նրանց կհիշեցվի իրենց պատասխանատվության ու պարտավորությունների մասին: