Կհայտարարվեն «Գրեմմիի» հավակնորդները
Ձայնագրության ամերիկյան ակադեմիան այսօր հայտարարելու է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդներին հիմնական չորս անվանակարգում՝ «Լավագույն նոր կատարող», «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Տարվա լավագույն ալբոմ»։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նախապես մրցանակի հավակնորդների հայտարարման արարողությունը կայանալու էր դեկտեմբերի 5-ին, սակայն այդ օրը ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի մահվան հետ կապված սգո օր էր հայտարարված։
Առաջին անգամ հիմնական անվանակարգերում թեկնածուների թիվը 5-ից հասել է 8-ի։
«Գրեմմի» երաժշտական 61-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թվականի փետրվարի 10-ին Լոս Անջելեսում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան