Գերիների փոխանակման հետ կապված Ալիևի հետ համաձայնության չենք եկել. Փաշինյան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, դա եղել է ուղղակի շփում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցին:
Նրա խոսքով՝ Ալիևի հետ ուղղակի զրուցել են, մասնավորապես՝ գերիների փոխանակման հետ կապված:
«Ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք, քանի որ իրենք առաջարկում են բոլորը՝ բոլորին։ Բայց մենք այդտեղ խնդիր ունենք, Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ զրուցել են նաև բանակցային գործընթացի նախկին պատմությունից, դրվագներից և այլն:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից բացատրություն պահանջե՞լ է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ, վարչապետի պաշտոնակատարը դրական պատասխան տվեց:
Հարցին, թե ինչ պատասխան է ստացել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գիտեք, եթե ես իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ այդպես անեմ: Խոսակցությունն ինձ բավարարեց»:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Արման Եղոյանը հակադարձում է Լուկաշենկոյին
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է. Փաշինյան
- Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար չի ընտրվի
- Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյան
- Հիմա մենք համաձա՞յն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան