Նախընտրական փուլն ընթացել է ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայամններում. Սոնա Այվազյան
««Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է Երևանի ավագանու ընտրություններից առաջ։ Առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Իհարկե, «Ռեստարտը» կուալիցիայի մեջ նոր է մտել և այս ընտրություններին գործունեություն է ծավալելու հանրապետության ամբողջ տարածքում»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենց նպատակն է անկողմնակալ վերահսկոություն սահմանել ընտրությունների ընթացքի վրա։
«Թրանսփարենսի հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանն իր հրթին նշեց, որ երկարաժամկետ դիտորդության շրջանակներում «Ականատեսը» տեղաբաշխել է 35 երկարաժամկետ դիտորդներ ՀՀ բոլոր 38 ընտրատարածքներում։
Նրա խոսքով, նախընտրական շրջանում իրենց մտահոգությունն է հարուցել ԿԸՀ-ի կողմից որոշ դիտորդական առաքելությունների գրանցման գործընթացը։
«Այս մասով առանձնացրել ենք երկու կազմակերպությունների, դրանցից մեկը «Միացյալ առաջնորդների պալատն» է, մյուսը՝ «Աբովյանի ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։ Այս կազմակերպությունները հավատարմագրվել են որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ։ Հավատարմագրման համար նրանք ներկայացրել են կասկածելի բարձր թվով դիտորդներ՝ երկուսն էլ մոտ 5400 դիտորդների սահմանում»,- ասաց բանախոսը։
«Թրանսփարենսի հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավարը նշեց, որ իրենց ուսումանսասիրությոյնների արդյունքում պարզ է դարձել, որ «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ նախագահ Լենա Մանուկյանը հանդիսանում է ՀՀ երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ խմբակցության քարտուղար, իսկ ինչ վեաբերում է «Աբովյանի ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությանը, ապա վերջինիս նախագահ Վեներա Գյուլումյանը ԲՀԿ-ի կողմից առաջադրված է թիվ 10 ընտրատարածքում»,- ասաց բանախոսը։
Թրանսփարնեսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանն էլ նկատեց, որ նախընտրական փուլն ընթացել է ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայամններում, ինչն էականորեն տարբերվում է նախորդ տարիների ընտրություններից։
Հարակից հրապարակումներ`
- Նախընտրական քարոզարշավը խիստ տիպիկ էր երկրում առկա հետհեղափոխական իրավիճակին. քաղաքագետ
- Եթե «Գելափ»-ի հարցումը ճիշտ է, ԼՀԿ-ն երրորդ տեղում է, նշանակում է՝ դա տագնապ է ՀՀ քաղաքացիներին. Մարուքյան
- Հավասար պայմաններ երբեք չի լինում որևէ քարոզարշավում. Մարուքյան
- Քաղտեխնոլոգը ՀՀԿ-ի և «Իմ քայլի» քարոզարշավներից պինգ-պոնգի տպավորություն է ստացել
- Շատ հագեցած քարոզարշավ է ընթանում. ՔՈ պատգամավորության թեկնածու
- Իշխանությունը բավական ագրեսիվ քարոզարշավ է տանում. Վիգեն Հակոբյան
- Ո՞ր քաղաքական ուժն ինչպես է սկսում նախընտրական քարոզարշավը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան