Նախընտրական քարոզարշավը խիստ տիպիկ էր երկրում առկա հետհեղափոխական իրավիճակին. քաղաքագետ
Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Վաղը՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանում լռության օր է, և Ընտրական օրենասգրքի 5-րդ գլխի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերն ընտրություններին նախորդ օրն իրավունք չունեն քարոզչություն իրականացնել։
Թե ինչպիսի քարզարշավ ստացվեց, և որ ուժերը կարողացան այս կարճ ժամանակահատվածը լավագույնս ծառայեցնել իրենց նպատակներին, թեմայի շուրջ Panorama.am-ի թղթակիցը խոսեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ։
Վերջինս նշեց, որ նախընտրական քարոզարշավը խիստ տիպիկ էր երկրում առկա հետհեղափոխական իրավիճակին և համահունչ տրամաբանական ընթացքով էր գնում։
«Երբ ընտրական կամպանիան բավականին կարճ է լինում, և բոլորն ընդունում են, որ հաղթողի հարց ընդհանրապես դրված չէ, քարոզարշավը հենց այսպիսի ընթացք է ունենում։ Այն քաղաքական ուժը, որն իրականացրել է հեղափոխությունը, բնական է, որ ինքն էլ պետք է առաջատար դիրքում լինի և իր իշխանությունը կապիտալիզացնի նաև դե յուրե»,- ասաց քաղաքագետը։
Հարցին՝ «Իմ քայլը» դաշինքից հետո ո՞րն է հաջոդ՝ այս պահի դրությամբ ամենաշահեկան վիճակում գտնվող ուժը, Վիգեն Ստեփանյանը պատասխանեց՝ քարոզարշավի ընթացքում նորահայտ ուժերից հատկապես լավ աշխատեցին «Մենք» դաշինքը և «Քո որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Նրանք, քաղաքագետի խոսքով, փորձեցին հնարավորինս կրեատիվ և ակտիվ գործել՝ էֆեկտիվ լինելու համար։
«Կարծում եմ՝ այս իրավիճակից մաքսիմում օգուտ «քամեց» Հանրապետական կուսակցությունը։ Դրան, իհարկե, նպաստեց նաև այն, որ իշխանությունը որդեգրեց սև-սպիտակի մարտավարությունը։ Սա նպաստում էր ՀՀԿ-ին, որովհետև մինչև ընտրաշավի սկիզբն էլ այդ ուժն իրեն դիրքավորել էր որպես սև։ ՀՀԿ-ն հասկանում է, որ ունի բավականին փոքր ընտրազանգված, բայց այն կայուն է։ Այդ ուժի գլխավոր խնդիրը քարոզարշավի ընթացքում դժգոհ զանգվածին կոնսոլիդացնելը և հասկացնելն էր, որ ինքը միակ ընդդիմությունն է։ Իշխանություն իր հերթին հիմնականում թիրախավորում է ՀՀԿ-ին, և փաստն այն է, որ Հանրապետականը, բակային հանդիպումներ գրեթե չանցկացնելով, մշտապես ուշադրության կենտրոնում է մնում։ Եթե ՀՀԿ-ն կարողանա ընտրատեղամաս բերել կոնսոլիդացված զանգվածին, հնարավորություններ կունենա»,- նշեց Վիգեն Հակոբյանը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այդ կուսակցությունը խորհրդարանում լինելու ռեալ հնարավորություններ ունի։ Իսկ հնարավորությունը կայանում է նրանում, որ այդ կուսակցությունը ջանասիրաբար աշխատում է իր կայուն ընտրազանգվածի հետ։
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»-ին՝ քաղաքագետը նշեց, որ այս ուժը 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու լուրջ խնդիր ունի։
«Երրորդ տեղի համար լավ հնարավորություններ ունի «Մենք» դաշինքը, քանի որ նա հանդես է գալիս ընդգծված արևմտամետ զանգվածի համար։ Նա հենց այդ դիրքերից հանդես եկավ՝ սկսած դաշինքի լոգոյից։ Ի զարմանս ինձ՝ արևմտամետ նիշայից հրաժարվեց «Լուսավոր Հայաստանը», թեև սպասում էի, որ նա ևս այդ հարթակում է լինելու։ ԼՀԿ-ն փորձեց ավելի լայն ընտրազանգվածի վրա ազդեցություն ունենալ։ Այս մարտավարության պատճառով նա կարող է մեծ ընտրազանգված կորցնել»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե «Գելափ»-ի հարցումը ճիշտ է, ԼՀԿ-ն երրորդ տեղում է, նշանակում է՝ դա տագնապ է ՀՀ քաղաքացիներին. Մարուքյան
- Ո՞ւմ օգտին կքվեարկեիք. «Գելափ ինթերնեյշնլ»-ի հարցումները
- Շարմազանով. Իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել
- Ոստիկանության պարզաբանումը՝ ՔՈ քարոզարշավը խոչընդոտելու հետ կապված
- Հավասար պայմաններ երբեք չի լինում որևէ քարոզարշավում. Մարուքյան
- Քաղտեխնոլոգը ՀՀԿ-ի և «Իմ քայլի» քարոզարշավներից պինգ-պոնգի տպավորություն է ստացել
- Իշխանությունը բավական ագրեսիվ քարոզարշավ է տանում. Վիգեն Հակոբյան
- Ո՞ր քաղաքական ուժն ինչպես է սկսում նախընտրական քարոզարշավը
- Նախընտրական վիճակագրություն
- Նախընտրական շրջանն անցնում է հանգիստ, սակայն արձանագրվել են որոշ միջադեպեր. «Ականատես»
- Մոտենում են իմ ընկերներին և հուշում, որ չզբաղվեն քարոզչությամբ. Աշոտյան
- Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան